478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Նախապայմանների բացակայության դեպքում Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ մերձեցման. ԱԳՆ
12:35
21 Հունիսի 2010

Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ուղով, երբ Անկարան նորից պատրաստ կլինի հարաբերությունները նորմալացնել առանց որևէ նախապայմանի, «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

«Ոչ միայն Երևանից, այլև Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից, Փարիզից և այլ մայրաքաղաքներից բազմիցս ասել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չեն կարող շաղկապվել, նման շաղկապման փորձերը կարող են վնասել երկու գործընթացներին էլ», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքերով` երբ 2008 թ.-ի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրանք փակուղու մեջ էին: Դրա պատճառներից մեկը, ինչպես նշել է նախարարը, Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմաններն էին, որոնք էլ գործնականում անհնար էին դարձնում լուրջ բանակցությունների անցկացումը: 2008 թ.-ի սեպտեմբերին կողմերը պայմանավորվեցին սկսել գործընթացն առանց նախապայմանների:

«Հենց նման ընդհանուր ըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք բանակցությունները և հասանք պայմանավորվածությունների: Եվ, բնականաբար, 2009 թ.-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում որևէ նախապայման չկա», - ասել է Նալբանդյանը:

Նախարարի խոսքերով` եթե թուրքական կողմն այսօր հետ քայլ է անում և վերադառնում է նախապայմանների լեզվին, որով նա խոսել է նախքան գործընթացը, եթե պայմանավորում է արձանագրությունների վավերացումն ու իրագործումը ղարաբաղյան հակամարտությամբ, ապա այս ամենը ձեռք բերված պայմանավորվածությունների ակնհայտ և կոպիտ խախտում է:

«Միաժամանակ չափազանց տարօրինակ են հնչում թուրքական կողմի պնդումներն այն մասին, որ Թուրքիան հարգում է Pacta Sund Servanda (պայմանավորվածությունները պետք է կատարվեն) սկզբունքը: Այստեղ ակնհայտ է խոսքի և գործի տարբերությունը», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: