478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին ղարաբաղյան կարգավորման մեջ ունեցած ներդրման համար. ԱԳՆ
12:16
21 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շնորհակալ է Ռուսաստանին այն ծանրակշիռ ներդրման և դրական դերի համար, որը նա խաղում է տարածաշրջանային գործընթացներում և հատկապես Հայաստանի համար կարևորագույն ղարաբաղյան խնդրի լուծման հարցում` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նախորդ հանդիպումներն ու բանակցություններն անցկացվել են Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Քիշնևում և Սոչիում:

«ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի օգնի կողմերին լուծել այս խնդիրը», - ասել է Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ հենց ՌԴ նախագահի անձնական ջանքերի շնորհիվ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մի քանի կարևոր հանդիպումները: Մեդվեդևի միջնորդությամբ 2008 թ.-ի նոյեմբերին ստորագրվեց Մայնդորֆյան հռչակագիրը, այն Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է 1994 թ.-ին ՌԴ միջնորդությամբ հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան) ստորագրումից հետո:

«Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ անհնար է ճնշել կողմերին, նրանք պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը», - ասել է Նալբանդյանը:

Խոսելով Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցման ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա հնարավոր ազդեցության մասին` նախարարը նշել է, որ դարեր ի վեր Հայաստանին և Ռուսաստանին կապում են բարեկամության այնպիսի ամուր կապեր, դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների վերածված եղբայրական այնպիսի թելեր, որ ներկայացվող տեսական սցենարները պարզապես անիմաստ են:

«Սրանք այդպիսի հարաբերություններ չեն: Մեր երկու ժողովուրդները պատմության ընթացքում երբեք չեն եղել բարիկադի տարբեր կողմերում, նրանք միշտ պատերազմել են ընդհանուր թշնամիների դեմ: Մեր բարեկամությունը կոփվել է համատեղ պայքարում ծանր փորձությունների ընթացքում: Այն ստուգված է ժամանակով», - ասել է Նալբանդյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: