483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հնագետները հաստատում են Հայաստանում հայտնաբերված ամենահին կաշվե ոտնամանի եզակիությունը
19:55
18 Հունիսի 2010

Արենիում (Վայոց ձորի մարզ) անցկացվող պեղումների ժամանակ հայտնաբերված աշխարհի ամենահին ոտնամանի եզակիությունն անվիճելի է, ուրբաթ ասաց Արենիում հնագիտական արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  գիտաշխատող Բորիս Գասպարյանը՝ մեկնաբանելով գյուտի եզակիության մասին ԶԼՄ-ներում առկա հակասական տեղեկատվությունը։

Անցած շաբաթ, այն բանից հետո, երբ հնագետները որոշեցին 2008թ.-ին  Հայաստանում հայտնաբերված կաշվե «ոտնամանի» հստակ տարիքը, որը  հետազոտության արդյունքներով՝ աշխարհում ամենահին կաշվե կոշկի նմուշն է,  որոշ ԶԼՄ-ներ սկսել են վիճարկել այդ փաստը։

Հազվագյուտ գտածոյի տարիքը մոտ հինգ հազար տարի է, ասվում է  PLoS ONE ամսագրում հրապարակված Հայաստանի, Իռնադիայի, Բրիտանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի մի խումբ գիտնականների հոդվածում։  

«Մենք չենք պնդում, որ սա ամենահին կոշիկն է, որը հայտնաբերվել է աշխարհում։ Սա աշխարհի ամենահին կաշվե ոտնամանն է»,- ասաց Գասպարյանը՝ նշելով, որ ավելի վաղ աշխարհի տարբեր մասերում հողաթափեր, սանդալներ և կոշիկի այլ տեսակներ են հայնաբերվել, որոնք կարված են եղել զանազան նյութերից, բայց ոչ կաշվից։

Ըստ նրա՝ ոտնամանը հայտնաբերվել է 2008թ.-ին՝ Արենիում անցկացվող պեղումներից մեկ տարի անց։ Սակայն եզակի գյուտը հանրային ճանաչում գտավ մի շարք լուրջ գիտական հետազոտություններից հետո։

Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի պրոֆեսոր Գրիգոր Արեշյանը նշեց, որ հայնաբերելու պահից սկսած ոտնամանը զգալիորեն կորցրել է ճկունությունը։

«Այն դեպքում, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ոտնամանը 5-8 տարի հետո կսկսի ճաքճքել»,- ասաց նա։

Այդ առիթով, ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի՝ ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս ոտնամանը միջազգային գիտական կենտրոններից կամ ինստիտուտներից մեկը կուղարկվի, որոնք տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաների և կոնսերվացման համար համապատասխան սարքավորումների, ինչից հետո անպայման Հայաստան կվերադարձվի ։
 
Հնդկական մոկասիններ հիշեցնող «ոտնամանը» պատրաստված է կաշվի մեկ կտորից, ունեցել է 23,5 սանտիմետր երկարություն (ինչը համապատասխանում է 37-րդ համարին) և 7,6-ից տասը սանտիմետր լայնություն։

Նախկան այս գտածոն, հնագույն հայտնի կաշվե կոշիկը հայտնաբերվել է մի քանի հազար տարի առաջ ալպյան սառցադաշտերում սառած և 1991 թվականին գտնված Օտցի (Oetzi) «տիրոլյան սառցե մարդու» ոտքերին։ Նրա մնացորդները տարեգրվում են մ.թ.ա. 3365-ից 3118 թվականներին։ Սառցե մարդու ոտքերին եղել են եղջերվի կամ արջի կաշվից պատրաստած «գուլպաների» հատվածներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։