480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ալիևի այցը Սանկտ Պետերբուրգ վկայում է ռազմատենչ դիրքորոշումներից Բաքվի նահանջի մասին. փորձագետ
19:39
18 Հունիսի 2010

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Սանկտ Պետերբուրգ՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հետ եռակողմ հանդիպմանը, վկայում է  ռազմատենչ դիրքորոշումներից Բաքվի նահանջի մասին, ուրբաթ ասաց քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը։

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ և նրա մասնակցությամբ նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վեցերորդ հանդիպումը։

«Ալիևի այցը Պետերբուրգ վկայում է այն մասին, որ նա հնչեցրած ռազմական հայտարարություններից հետո նահանջում է իր դիրքերից, չնայած Ադրբեջան վերադառնալուց հետո նա այլ ձևով կսկսի մեկնաբանել իրավիճակը»,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանասյանը։
 
Ըստ նրա՝ վերջին ժամանակներս Ալիևի կողմից հնչեցրած կտրուկ ռազմատենչ  հայտարարություններից հետո նրա այցը Սանկտ Պետերբուրգ վկայում է նրա վրա գործած արտաքին ճնշման մասին, մասնավորապես այն մասին, որ միջազգային կառույցները հեշտ չեն հաշտվում բանակցային գործընթացը խափանելու փորձերի և այն ռազմատենչ հռետորության հարթություն տեղափոխելու հետ։

Ըստ փորձագետի՝ այն, որ Ալիևը չմասնակցելով տնտեսական ֆորումին, որի ժամանակ Ադրբեջանի համար կարևոր հարցեր էին քննարկվում, լքեց Սանկտ Պետերբուրգը, վկայում է այն մասին, որ նա ավելին էր ակնկալում հանդիպումից, մասնավորապես, որ Ռուսաստանը ի շահ Բաքվի ճնշում կգործադրի Հայաստանի վրա։

Սակայն, ըստ նրա, իրականում Ալիևին կառուցողական և իրական բանակցությունների հուն են վերադարձրել, «որի հետևանքով նրա տրամադրությունը վատացել է և նա աստիճանաբար լքել է քննարկումը»։

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքներին, ապա, ինչպես նշեց քաղաքագետը, դրանք պարտադիր պայման չեն, այլ բանակցություններ անցկացնելու հիմք են, ինչը չի նշանակում դրանց անսասանություն և սրբագրման ենթարկելու անհնարինություն։

«Հայկական կողմը համաձայնել է մադրիդյան սզբունքների հիման վրա բանակցություններ վարել, ինչը չի նշանակում դրանց պարտադիր կատարում»,- ասաց Մանասյանը։

Միաժամանակ նա կասկած հայտնեց մադրիդյան սկզբունքների նորացված փաթեթի առկայության մասին, քանի որ անցկացված երեսուն րոպեանոց զրույցի ժամանակ կողմերը չեն կարողացել նորացված սկզբունքների վերաբերյալ  լուրջ քննարկումներ անցկացնել, ինչի կապակցությամբ արտգործնախարարներին բանակցային գործընթացի շարունակման վերաբերյալ  հանձնարարություններ են տրվել։

Ընդ որում, ինչպես նշեց քաղաքագետը, այն, որ Ռուսաստանն արդեն առաջին անգամ չէ, որ ղարաբաղյան կարգավորման հարցով «անջատական» բանակցություններ անցկացնում, վկայում է այն մասին, որ համանախագահները գործընթացի  զարգացման զանազան ձևաչափեր են  փորձում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: