486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ուսանող օդաչուները կսովորեն Ռուսաստանում. ՔԱԳՎ
17:17
18 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ ուսանող օդաչուներն օդաչուի  գործը կսովորեն Ուլյանովսկի Քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում  ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքի անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը։

Հայաստանում չկան բարձրացույն ավիացիոն հաստատություններ, ինչի կապակցությամբ օդաչուների ուսուցումն իրականացվում է կամ Ավիաուսումնական կետրոնի շրջանակներում, կամ օտարերկրյա բարձրագույն թռիչքային ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:

«Ռուսաստանի հետ մասնագետների նախապատրաստման միջպետական համաձայնագրի շրջանակներում ապրիլին Ուլյանովսկի համալսարանի հետ  օդաչուների ուսուցումը կազմակերպելու, Հայկական Ավիաուսումնական կենտրոնի մասնագետների և արդեն գործող օդաչուների վերապատրաստման անցկացման մասին համալիր համաձայնագիր է կնքվել»,- ասաց Կարապետյանը։

Ըստ նրա՝ պետպատվերի շրջանակներում Հայաստանում հինգ տարվա համար ընդամենը տասը տեղ է հատկացվել, ինչը թույլ կտա ապահովել 50 օդաչուների կրթությունը և նախապատրաստումը, ինչը լիովին բավարարում է Հայաստանի պահանջները։

Նա նշեց, որ Ուլյանովսկի բուհը բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման համար մարզասարքերն ունի:

«Չնայած տվյալ պահին Հայաստանում առկա օդաչուների թիվը բավարար է, ամեն դեպքում, ինչպես առողջության, այնպես էլ տարիքի պատճառով ամեն տարի օդաչուների թվի կրճատումը, ինչպես նաև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալի աճը հաշվի առնելով՝  մենք որոշել ենք երիտասարդ մասնագետների պատրաստում կազմակերպել»,- ասաց Կարապետյանը։

Հետխորհրդային տարածքում օդաչուների պատրաստման ընդամենը չորս խոշոր բուհեր է գործում, որոնք գտնվում են Ղազախստանում, Ուկրաիանյում և Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգ և Ուլյանովսկ)։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ինքնուրույն է իրականացնում իր օդաչուների վերապատրաստումը Պորտուգալիայում և Թունիսում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։