481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը խորը կառուցվածքային բարեփոխումների կարիք ունի. ՀԲ
15:40
18 Հունիսի 2010

Հայաստանում խորը կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտություն կա, կարծում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

«Խոսքը մրցակցության, հարկային և մաքսային դաշտի, պետական մակարդակով կոռուպցիայի նվազման, ինչպես նաև տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման մասին է», - ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Վարուդակիսը ընգծեց նաև մարդկային ռեսուրսների մեջ ներդրումները շարունակելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:

«Դա տնտեսությունն ավելի «առաձգական» կդարձնի տնտեսական ցնցումների նկատմամբ», - պարզաբանեց նա:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը հիշեցրեց նաև, որ «Հայաստանի տնտեսությունն իր երկնիշ աճով համարվում էր ամենահզորներից մեկը, նրան անվանում էին «կովկասյան վագր»»:

Վերջին մի քանի տարվա ընթացքում մակրոտնտեսական ցուցանիշները դրական դինամիկա են ցուցադրում, իսկ Հայաստանի ՀՆԱ աճը բնութագրվում էր երկնիշ թվերով: Այսպես, 2002 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը 13,2 տոկոս էր, 2003 թ.-ին` 14 տոկոս, 2004 թ.-ին` 10,5 տոկոս, 2005 թ.-ին` 14 տոկոս, 2006 և 2007 թթ.-ին` 13,7 տոկոս, ապա 2008 թ.-ին այդ ցուցանիշը նվազեց մինչև 6,8 տոկոսի, իսկ 2009 թ.-ի առաջին կեսից աճը փոխարինվեց անկմամբ` տարվա արդյունքում կազմելով -14,4 տոկոս:

Այս կապակցությամբ Վարուդակիսը կասկած հայտնեց, որ ավելի դիվերսիֆիկացված տնտեսությունը կարող է 12 տոկոսանոց տարեկան աճ գրանցել:

«Տնտեսությունն աճելու է ավելի դանդաղ տեմպերով, հնարավոր է` 7-8 տոկոսի սահմաններում, սակայն ավելի պակաս դրամատիկ տատանումներով», - եզրափակեց նա:

Վիճակագրության պաշտոնական տվյալների համաձայն` հայկական տնտեսության մեջ հունվար-ապրիլին գրանցվել է 7,2 տոկոսի աճ` 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված է 1,2 տոկոսի սահմաններում: ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն` Հայաստանում 2010 թ.-ի արդյունքում տնտեսական աճը կկազմի 4 տոկոս, իսկ ՀԲ-ն այդ ցուցանիշը կանխատեսում է 4-5 տոկոսի սահմաններում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: