486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հաշմանդամների հանդեպ անհրաժեշտ է հարգալից վերաբերմունք ձևավորել. փոխնախարար
16:40
17 Հունիսի 2010

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ անհրաժեշտ է ճիշտ և հարգալից վերաբերմունք ձևավորել, հինգշաբթի հաշմանդամների իրավունքների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասայանը։

2010թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում ավելի քան 179,2 հազար հաշմանդամ է բնակվում, որոնց 64 տոկոսն՝ ավելի քան 114,7 հազար հաշմանդամ, աշխատունակ  տարիքի մարդիկ են։

«Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ մենք պետք է ճիշտ վերաբերմունք, նրանց հետ շփվելու ճիշտ էթիկա ձևավորենք։ Մենք պետք է ճիշտ տերմիններ օգտագործենք, որպեսզի չվիրավորենք հաշմանդամություն ունեցող անձանց»,- ասաց նա։

Մասնավորապես, ինչպես նշեց Բաղդասարյանը, նույնիսկ օմբուդսմենի գրասենյակի կողմից ներկայացված հաշմանդամների իրավունքների ոլորտի  հետազոտություններում ոչ ճիշտ ձևակերպումներ կան, օրինակ, տեղ են գտնում այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են «հաշմանդամ երեխաներ և լիարժեք առողջ երեխաներ»

Ւնչպես ընդգծեց փոխնախարարը, նման վարքն անթույլատրելի է։

Նա ավելացրեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ ճիշտ վերաբերմունք պետք է նաև լրագրողներին սովորեցնել։

Ինչպես հայտնեց Բաղդասարյանը, ՀՀ կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը, և բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ հաշմանդամաներին հասարակական կյանքում ներգրավելու, նրանց հավասար իրավունքների և հնարավորությունների երաշխավորման համար։

Պետական քաղաքականության հիմնական ուղղությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթության հասանելիության ապահովումն է,  հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովումը։

Փոխնախարարն աջակցել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մասին նոր օրենքի մշակման գաղափարին։

Ըստ նրա՝ օրինագիծն արդեն մշակվում է և կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։