482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետն առաջարկում է աճուրդի հանել Մինաս Ավետիսյանի որմնանկարները
15:06
17 Հունիսի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ընթացքում առաջարկել է աճուրդի հանել Մինաս Ավետիսյանի որմնանկարները:

Հայաստանի մարզերում գտնվում է մեծանուն հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի 15 որմնանկարները: «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը, որի չափսերն են 5,5x3 մետր, վերականգնվել և տեղափոխվել են Ջաջուռում գտնվող նկարչի տուն-թանգարան: Նույն չափսերի ևս երկու որմնանկար այս տարի կվերականգնվեն և կտեղադրվեն ՀՀ կառավարության շենքում:

Միաժամանակ վարպետի 12 որմնանկարները կործանման վտանգի եզրին են, քանի որ հայտնվել են մասնավոր սեփականատերերին պատկանող մի շարք օբյեկտներում, ովքեր ոչ մի կերպ հոգ չեն տանում արվեստի այս յուրահատուկ նմուշների մասին:

«Այդ որմնանկարները կարելի է աճուրդի հանել, միաժամանակ մրցույթում հաղթողին պետք է պարտավորեցնել սեփական միջոցներով ապահովել որմնանկարների տեղափոխումն ու վերականգնումը: Հայաստանում կան բազմաթիվ մասնավոր ընկերություններ, որոնք կցանկանան իրենց գրասենյակներում ունենալ Մինաս Ավետիսյանի որմնանկարները», - ասաց Սարգսյանը:

Վարչապետի խոսքերով՝ ընկերությունների հետ բանակցությունների հարցում կարելի է ներգրավել նաև Մշակույթի նախարարությանը:

«Կարծում եմ, որ ընկերություններն ուրախ կլինեն Մինասի այս հիասքանչ աշխատանքները տեղադրել իրենց գրասենյակներում, ինչպես մենք տեղադրում ենք դրանք կառավարությունում: Դա լավ ներդրում կլինի նրանց համար, մեզ էլ կհաջողվի փրկել այդ որմնանկարները ոչնչացումից», - ասաց Սարգսյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին աջակցեց այս նախաձեռնությանը:

Նրա խոսքերով՝ այս պահին այդ որմնանկարները պետական սեփականություն են, չնայած, որ շենքերը, որտեղ նրանք գտնվում են, օտարվել են:

2009 թ.-ին Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման և տեղափոխման համար ծախսվեց 14 միլիոն դրամ (37,3 hազար դոլար), որոնցից 4,5 միլիոն դրամը (շուրջ 12 հազար դոլար) հատկացվեց պետբյուջեից: 2010 թ.-ին վարպետի երկու որմնանկարների վերականգնման և կառավարության շենք տեղափոխման վրա ծրագրվում է ծախսել 20 միլիոն դրամ  (շուրջ 53,3 հազար դոլար):

Հայաստանը վերականգնողական աշխատանքների համար նախատեսված նյութերի և մասնագետների կարիք ունի: ՀՀ մշակույթի նախարարության գնահատականներով՝ բոլոր որմնանկարների վերականգնման և տեղափոխման համար անհրաժեշտ է մշակել դրանց վերականգնման համալիր ծրագիր:

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։ 1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներկայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: