486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողները կհանգստանան Բուլղարիայում
13:55
17 Հունիսի 2010

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի հաղթողները՝ 8-րդ դասարանի աշակերտներ Էդգարդ Մինասյանը (Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոց) և Աբրահամ Գրիգորյանը (ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղի միջնակարգ դպրոց), ամառային արձակուրդները կանցկացնեն Բուլղարիայում գտնվող միջազգային մանկական ճամբարում, տեղեկացրեց Հայաստանում «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը:

«Կենգուրու» մրցույթի մասնակիցները լուծում են տրամաբանական և հետաքրքրաշարժ մի շարք խնդիրներ: Ամեն տարի մրցույթն անցկացվում է նույն ամսին (այս տարի մայիսին) աշխարհի գրեթե 50 երկրում՝ ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթին մասնակցում են 3-11-րդ դասարանի աշակերտները՝ անկախ մաթեմատիկական հմտություններից կամ  առաջադիմությունից, քանի որ մրցույթի հիմնական նպատակն է երեխաների շրջանում մաթեմատիկայի նկատմամբ սեր սերմանելը:

«Այս տարի մենք ընտրեցինք երկու լավագույն աշակերտների՝ Էդգար Մինասյանին և Աբրահամ Գրիգորյանին, ովքեր օգոստոսին մեկ շաբաթով կմեկնեն Բուլղարիա Տրասկո բնակավայրի մոտակայքում գտնվող անտառում գործող մանկական ճամբար», - հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը:

Այդ ճամբարում կհավաքվեն տարբեր երկրներից ժամանած «Կենգուրու» մրցույթների հաղթողները:

Ծրագրի ղեկավարը նշեց, որ Հայաստանից բուլղարական ճամբարի ուղեգրի էր հավակնում «Կենգուրու» մրցույթի 94 հաղթող: Նրա խոսքերով՝ ճամփորդության համար պարտադիր պայման է անգլերեն լեզվի բավարար իմացությունը: Լրացուցիչ մրցույթին մասնակցել է 72 դպրոցական, որոնցից ընտրվել են երկուսը:

Մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթահիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ Բուլղարիա նախատեսված ճամփորդությունը երեխաների համար կդառնա ոչ թե հերթական փորձություն, այլ՝ պարգև:

«Իհարկե, ճամբարում կարող են կազմակերպվել որոշակի մրցույթներ, օրինակ՝ ով արագ կուտի պաղպաղակը: Սակայն ճամբար մեկնելը նրանց համար մրցույթին հաղթելու պարգև կդառնա», - ընդգծեց Սահակյանը:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո, կազմակերպիչն է «Այբ» հիմնադրամը, գլխավոր գործընկերն է ՎՏԲ-Հայաստան բանկը:

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթն առաջին անգամ կազմակերպվել է Փարիզում 1991 թ.-ին, իսկ 1994 թ.-ից այն միջազգային կարգավիճակ ունի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: