482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը Հայաստանին առաջատար բուհերում կրթություն ստանալու նպատակով 42 պետական կրթաթոշակ է տրամադրել
12:07
17 Հունիսի 2010

ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա, 2010 թվականին ՌԴ բուհերում կրթություն սանալու նպատակով, ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից ՀՀ-ին տրամադրվել է 42 պետական կրթաթոշակ, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Կրթաթոշակին հավակնող թեկնածուները պետք է լրացնեն համապատասխան հարցաթերթիկ, ինչպես նաև ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, որոնք են՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության դիպլոմը, բժշկական տեղեկանք, ծննդյան վկայականի և անձնագրի պատճենը, ինչպես նաև լուսանկարներ: Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳ նախարարություն մինչև հունիսի 18-ը:

Մասնագիտությունները հիմնականում կապված են անվտանգության, մասնավորապես՝ միջուկային անվտանգության, տեղեկատվական անվտանգության, շրջապատող միջավայրի ռացիոնալ օգտագործման, անվտանգության համակարգերի ղեկավարման հետ:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով՝ հայտը ստացվել է նախօրեին, սակայն նախատեսվում է ողջ գործընթացը բավականին օպերատիվ կազմակերպել: Միաժամանակ նախարարը չի բացառել մինչև հունիսի 20-ը փաստաթղթերի հանձնման ժամկետների երկարացման հնարավորությունը:

Աշոտյանի խոսքերով՝ բոլոր տղաները, ովքեր կընդունվեն ռուսական բուհեր, կկարողանան օգտվել բանակում ծառայության տարկետման իրավունքից:

2010 թ.-ին ՀՀ ԿԳ նախարարությունն արդեն հայտարարել էր մրցույթ  Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական (100 կրթաթոշակ) և հետբուհական (15 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար 2010-2011 ուսումնական տարում Հայաստանի Հանրապտությանը հատկացրած քվոտների շրջանակներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: