478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ներկայացվել է Սահմանադրությանը վերաբերող մեկնաբանությունների առաջին ժողովածուն
19:38
16 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Սահմանադրական դատարանի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում Սահմանադրությանը վերաբերող գիտագործնական մեկնաբանությունների առաջին ժողովածուի շնորհանդեսն է անցկացվել։

«Ցանկացած երկրում օրենքների վերաբերյալ մեկնաբանություններն անհրաժեշտություն են, ցավոք, Հայաստանում այդ ավանդույթը ձևավորված չէ»,- ասաց Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ դա նախադեպ կծառայի այլ օրենքների նկատմամբ մեկնաբանությունների ստեղծման համար։

Ըստ նրա, շուրջ 68 իրավագետ, պրակտիկներ և տեսաբաններ, այդ թվում պետական կառույցներից, մեկ տարուց ավելի աշխատել են Սահմանադրության մեկնաբանությունների հատորի ստեղծման ուղղությամբ։

«Ժողովածուում ներկայացված է ինչպես գործնական փորձը, այնպես էլ տեսական ամփոփումները՝ նկատի առնելով համաշխարհային զարգացումները»,- ասաց ՍԴ ղեկավարը։
 
Սահմանադրական մեկնաբանություններին զուգընթաց, Հարությունյանի խոսքերով, աշխատությունում ներկայացվել է նաև ՍԴ մոտեցումն իրավական տարբեր նորմերին, ինչը հավասարազոր է պաշտոնական մեկնաբանություններին։

Հարությունյանը նշեց ժողովածուի պարբերաբար հրապարակման անհրաժեշտությունը՝ Հայաստանում սահմանադրականության և իրավական մտածողության զարգացմանն օժանդակելու նպատակով։

Հարությունյանի կարծիքով, Հայաստանում որոշակի անհամապատասխանություն է նկատվում Սահմանադրության և իրավական կյանքի միջև։

«Այս աղավաղման հաղթահարումը պետք է ընդգրկվի պետական քաղաքականության օրակարգում, հակառակ դեպքում Սահմանադրության գերակշռման երաշխիքը միայն վերացականություն կմնա»,- ասաց նա։

Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն ընդգծեց այնպիսի ժողովածուի հրապարակումը, որը «հասկանալի և հասանելի է դարձնում հիմնական օրենքը հասարակ քաղաքացիների համար, ինչը շատ կարևոր է»։

Ժողովածուն հրապարակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և գերմանական GTZ կազմակերպության աջակցությամբ։
 
Ժողովածուի առաջին օրինակներից հանձնվել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: