481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Դպրոցի տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
18:36
16 Հունիսի 2010

Երևանի դպրոցներից մեկի տնօրենը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական տեսչության կողմից թիվ 79 միջնակարգ դպրոցում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա Շենգավիթ համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Արամ Սարգսյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, դրանք ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներից ելնելով, հիմնական կրթության վկայականների բախշման մատյաններում, ավարտական քննական արձանագրություններում և 9-րդ դասարանների դասամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով, առանց կրթություն ստանալու և ավարտական քննություններ հանձնելու, դպրոցում ապօրինի հաշվառված 53 աշակերտների անվամբ կազմել և հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայականներ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Նշված փաստի կապակցությամբ հունիսի 14-ին Շենգավիթ համայնքի դատախազությունում Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի և 314 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: