478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց լեզվի քննության արդյունքները կարող են բարձրացվել 1 միավորից ոչ շատ. փոխնախարար
18:12
16 Հունիսի 2010

Հայոց լեզվի միասնական պետական քննությունների արդյունքները կարող են բարձրացվել ոչ շատ, քան 1 միավորով, հայտնեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։

Հայոց լեզվի և գրականության ՄՊՔ-ից կտրվողների թիվը շրջանավարտների ավելի քան 10 տոկոսն է կազմել, միայն երկու հոգի են բարձր գնահատական ստացել, միջին միավորը կազմել է 10,8։ Ցածր գնահատականներն ու բարդ թեստերը ծնողների և մասնագետների մոտ զայրույթ են առաջացրել, նրանք կարծում են, որ քննական հարցերը դպրոցական ծրագրի շրջանակներից դուրս է եղել։

«0,5-1 միավորից շատ բարձրացում պետք է չսպասել... Իհարկե, եղել են առաջադրանքներ, որոնք լուրջ քննադատություններ են առաջացրել, և որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել։ Այդ առաջադրանքներով էլ, որոնք 3-4-ն են, կտրվեն միավորները»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մկրտչյանը։

Ըստ նրա, հայոց լեզվի քննության արդյունքները կներկայացվեն հունիսի 23-ից հետո, երբ կհրապարակվեն բոլոր քննությունների արդյունքները։

Նա ավելացրեց, որ քննությունների կազմակերպման և անցկացման, պատրաստման և քննական առաջադրանքների գաղտնիությունը երաշխավորելու, շրջանավարտների համար ուղեցույցի մշակման պատասխանատվությունը կրում է Գնահատման և թեստավորման կենտրոնը։

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, քննական թեստերը որակյալ են համարվում այն դեպքում, երբ շրջանավարտների ստացած միջին միավորը 11-14 է կազմում։

«Նման ցուցում տրվում է թեստերի կազմողներին։ Հենց այդ պատճառով էլ թեստեր կազմողները, բացի լավ մասնագետ լինելուց, պետք է փորձառու լինեն, նաև այնպիսի մասնագետներ, ովքեր երկար տարիներ առաջադրանքներ են կազմել, աշխատել են ուսուցիչների և աշակերտների հետ»,- նշեց նա։

Ինչպես ասաց փոխնախարարը, առաջադրանքի հետ վիճելի իրավիճակ ստեղծվելու դեպքում առավելությունը տրվելու է դասագրքերով հաստատված տարբերակին։

Ըստ Մկրտչյանի, աշակերտն ուսումնական ձեռնարկով է առաջնորդվում, և պարտավոր չէ դասագրքում շարադրվածից ավել իմանալ։

Հայաստանում ՄՊՔ հիմնական փուլը կտևի մինչև հունիսի 23-ը։ ՄՊՔ-ին կմասնակցեն ավելի քան 17 հազար շրջանավարտներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ ՄՊՔ անցկացվում են հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: