485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի և Իսրայելի առճակատումներից դիվիդենտներ քաղել
17:08
16 Հունիսի 2010

Հայաստանը պետք է փորձի Թուրքիայի և Իսրայելի առճակատումներից դիվիդենտներ քաղել, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարդացել են մայիսի 31-ի գիշերը, երբ իսրայելական Ռազմածովային ուժերը հարձակվեցին «Ազատության նավատորմի» վրա, որը բաղկացած էր մարդասիրական բեռով դեպի Գազայի հատված ուղևորվող վեց նավից։ Իսրայելական հատուկ նշանակության ջոկատի անցկացրած հատուկ գործողության ժամանակ զոհվել է ինը հոգի, որոնցից ութը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Իններորդ զոհը թուրքական ծագումով ամերիկացի է եղել։

Տասնյակ մարդիկ են վիրավորվել, հարյուրավորները՝ ձերբակալվել և ավելի ուշ  արտաքսվել։ Վիրավորվել են նաև յոթ իսրայելցի «կոմանդոսները», ովքեր բախվել են պաղեստինամետ ակտիվիստների դաժան դիմադրողականությանը։

«Տեսականորեն մենք Թուրքիայի և Իսրայելի առճակատումներից կարող ենք շահել, սակայն գործնականում երկու տարբերակ է հնարավոր՝ կամ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ կակնարկի Ադրբեջանին Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու հնարավորության մասին»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

Մասնավորապես, նա նշեց, որ եթե Իսրայելը կարողացել է իր տարածքի 27 տոկոսը պաղեստինցիներին տալ և այնպիսի ինքնավարություն տրամադրել, որը փաստացիորեն անկախ է, քանի որ Պաղեստինը որպես առանձին միավոր ներկայացված է բոլոր միջազգային կազմակերպություններում և իսրայելական պատվիրակության մաս չի համարվում, ապա Ադրբեջանը նույնպես կարող է նույն կերպ վարվել։

«Դա հստակ գործողություն կլիներ, սակայն ես դա քիչ հավանական եմ համարում, այդ պատճառով բոլոր հնարավորությունները տեսական մակարդակի վրա են մնում։ Սակայն այն անձիք, ովքեր զբաղվում են արտաքին քաղաքականությամբ, լինի պետական կամ մասնավոր մակարդակում, ստեղծված իրավիճակում պետք է փորձեն Հայաստանի համար որոշակի դիվիդենտներ քաղել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև հավանական է համարել հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ  հայկական և իսրայելական լոբիի համախմբման հնարավորությունը։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։