486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության նախարարությունը կոչ է անում ՄՊՔ շուրջ արհեստական լարվածություն չստեղծել
15:41
16 Հունիսի 2010

ՀՀ կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին և հասարակությանը կոչ է արել ՄՊՔ շուրջ լարվածության արհեստական մթնոլորտ չստեղծել։

Հայաստանում ՄՊՔ հիմնական փուլը կտևի մինչև հունիսի 23-ը։ ՄՊՔ-ին կմասնակցեն ավելի քան 17 հազար շրջանավարտներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ ՄՊՔ անցկացվում են հետևյալ առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։

«Հնարավոր է, որ մեր, ձեր մեղքով կամ միամտաբար հայոց լեզվի և գրականության ՄՊՔ-ից հետո լարվածության և նևրոզի մթնոլորտ է ձևավորվել։ Այդ մթնոլորտն արհեստականորեն է ստեղծվել»,- ասաց Մկրտչյանը։

Ըստ նրա, բոլոր վիճելի հարցերը կարելի է քննարկման միջոցով լուծել, սակայն անհրաժեշտ է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։ Փոխնախարարը նշեց, որ լարված մթնոլորտը նաև շրջանավարտներին է հաղորդվում, մասնավորապես՝ մաթեմատիկայի ՄՊՔ ժամանակ աղջիկներից մեկը հիստերիկայի մեջ է ընկել և շարունակել է քննություն հանձնել միայն բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո։ Մկրտչյանը կոչ է արել հատկապես քննությունների նախօրեին չգրգռել երեխաներին և հասարակությանը։

Ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, նույն այդ քննության ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել, որը, սակայն, բարեհաջող է ավարտվել։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ շրջանավարտներից մեկը ՄՊՔ ժամանակի ավարտից հետո առիթից օգտվելով փորձել է արտագրել, սակայն նրան խանգարել են։ Դրանից հետո, ըստ փոխնախարարի, շրջանավարտը դուրս է եկել լսարանից և բողոքել ծնողին, որ իրենից նախօրոք են վերցրել աշխատանքը՝ թույլ չտալով այն ավարտին հասցնել։

 «Բարկացած ծնողը լսարան է գնացել և սկսել է վիճել ուսուցչի հետ։ Նրան նաև մյուս ծնողներն են միացել՝ մտածելով, որ սխալ է թույլ տրվել... Բայց իրավիճակը խաղաղ կերպով լուծվել է, և միջադեպը հարթվել... Շրջանավարտի ծնողները չեն բողոքարկել ՄՊՔ արդյունքները»,- ավելացրեց նա։

Միաժամանակ Մկրտչյանն ասաց, որ անցյալ տարվա քննությունների ժամանակ իրավիճակն առավել լարված է եղել, քննական թեստերի մասին ավելի շատ վեճեր են եղել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: