480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է քվեարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օգտին. քաղաքական գործիչ
15:32
16 Հունիսի 2010

Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է քվեարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օգտին, ասաց Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 9-ին կողմ է քվեարկել ուրանի հարստացման աշխատանքները չդադարեցնելու պատճառով Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Փաստաթղթին աջակցել են Անվտանգության խորհրդի 12 անդամ, Թուրքիան և Բրազիլիան դեմ են քվեարկել, Լիբանանը ձեռնպահ է մնացել: Սա թվով չորրորդ բանաձևն է, որն ընդունում է Անվտանգության խորհուրդը Թեհրանի կողմից միջուկային ծրագրին վերաբերող միջազգային պահանջները չկատարելու կապակցությամբ:

«Հարցը լուծվել է Անվտանգության խորհրդում, և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի օրակարգ այդ հարցի ներառման դեպքում Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է քվեարկի պատժամիջոցների կիրառման օգտին», - ասաց Հովհաննիսյանը` ընդգծելով, որ սա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե պետության կամ ՀՅԴ-ի դիրքորոշումը:

Նա նշեց, որ Հայաստանն առաջին հերթին պետք է հաշվի առնի Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը:

«Մենք չգիտենք, թե ինչ բնույթ են կրելու այդ պատժամիջոցները, որոնք կարող են տնտեսական տեսակետից վնասել նաև մեր երկրի շահերին, և այդ պատճառով մենք չպետք է կողմ հանդես գանք Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը», - ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելու պատճաոռվ, ինչպես նաև` Թուրքիայի կողմից, որի հետ Երևանը չունի դիվանագիտական հարաբերություններ, իսկ պետական սահմանը փակ է 1993 թ.-ից` պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Հայաստանից բեռների տեղափոխման միակ ուղիներն անցնում են Վրաստանով և Իրանով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։