484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ձերբակալվածի ինքնասպանության գործով մեղադրվում է ՀՀ ոստիկանության չորս աշխատակից
12:21
16 Հունիսի 2010

Վահան Խալաֆյանի ինքնասպանության քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և երեք օպերլիազորներին, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):

Գողություն կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանը հարցաքննության ժամանակ ինքնասպանություն է գործել:

«ՀՔԾ-ն ավարտել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի ինքնասպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնական լիազորությունները անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)», - նշվում է տեղեկատվության մեջ:

 

ՀՔԾ-ն նաև մեղադրանք է ներկայացրել նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գ.Դավթյանին, Գ.Ղազարյանին և օպերլիազոր Մ. Հայրապետյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունների չարաշահում):

Քրեական գործի նյութերն օրենքով նախատեսված կարգով տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու համար:

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի հիման վրա ՀՀ հատուկ  քննչական ծառայությունը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հիշյալ դեպքի հետ կապված խախտումները և հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ:

Խալաֆյանի մահը մեծ արձագանք է առաջացրել հայկական հասարակության շրջանում: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այս դեպքը արտակարգ պատահար է որակել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։