480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ-ԵՄ համագործակցության առևտրի և տնտեսության հարցերով ենթակոմիտեի նիստը տեղի կունենա հունիսի 16-ին Երևանում
19:50
15 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ԵՄ համագործակցության առևտրի, տնտեսության և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական` իններորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին Երևանում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն, ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի առաջին նիստի ընթացքում, Համագործակցության կոմիտեի ընթացակարգի կանոնների 10-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացվել ստեղծել Առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտե։

Նիստի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը` հայկական կողմից, Եվրահանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության «Եվրոպայի (ոչ ԵՄ) և Կենտրոնական Ասիայի» վարչության պետի տեղակալ Ֆիլիպ Քյուիսոնը` Եվրոպական միության կողմից:

Ենթակոմիտեի նիստի ընթացքում կողմերը կքննարկեն օրակարգում ընդգրկված հարցեր, այդ թվում` մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ՀՀ-ԵՄ առևտրային հարցեր`  երկկողմ առևտրային հարաբերությունների վերջին զարգացումները, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր և համապատասխանության հավաստում, սանիտարական և բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային և մաքսային ոլորտին առնչվող հարցեր:   

Նիստի ընթացքում կքննարկվեն նաև առևտրին առնչվող ԵՄ տեխնիկական աջակցությունը Հայաստանին, ներառյալ` Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները:

1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր /ԳՀՀ/, որն ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից։

Ենթակոմիտեի նիստերը տեղի են ունենում ըստ նախնական պայմանավորվածության կամ կողմերից մեկի` նիստն անցկացնելու հրատապ առաջարկության դեպքում։ Ենթակոմիտեի նիստերի ընթացքում, որպես կանոն, քննարկվում են տնտեսական և իրավական համագործակցությանն ուղղված հիմնահարցեր։ Ենթակոմիտեի առաջին նիստը տեղի է ունեցել Երևանում` 2000 թվականի հուլիսի 18-ին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։