478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տարեկան ավելի քան 300 ինքնասպանություն է կատարվում. փորձագետ
16:41
15 Հունիսի 2010

Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում տարեկան ավելի քան 300 ինքնասպանություն է կատարվում, ասաց «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեթերապևտ Հարություն Մինասյանը:

«Ինքնասպանության թիվն աճել է, ամեն օր թերթերում կարելի է ինքնասպանության հրապարակումներ գտնել, և ըստ իմ հաշվարկների, օրական ինքնասպանություն է գործում մեկ մարդ, ինչը տարեկան ավելի քան 300 մարդ է կազմում, ընդ որում դա հիմնականում երիտասարդության ներկայացուցիչներն են»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա, նման աճը մեծաքանակ գործոններով է պայմանավորված, բայց առաջին հերթին՝ հոգեբուժական բուժման վատ վիճակով, ճգնաժամային սենյակների, հոգեբանական օգնության թեժ գծի բացակայությամբ:

Մինասյանը նշեց, որ ինքնասպանությունների 90 տոկոսի դեպքում ինքնասպանություն են գործում հոգեկան խանգարում ունեցող մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր զգայուն նյարդային համակարգ ունեն և գտնվում են դիսթրեսում (օրգանիզմը վնասող սթրես):

«Բանական մարդը երբեք ինքնասպանություն չի գործի: Եթե այդ պահին սթրեսային վիճակում գտնվող մարդու մոտ ինչ-որ մեկը լինի, որ խոսի հետը, կարեկցի նրան, ապա մարդը կմտածի իր արարքների մասին: Գոյություն ունի որոշակի մարդկանց խումբ, որն ինքնասպանության հանդեպ բարձր հակում ունի, և բավական է որևէ գործոն, որպեսզի նրանք դիմեն այդ քայլին»,- ասաց նա:

Միաժամանակ Մինասյանն ընդգծեց, որ Հայաստանում ինքնասպանությունների մի մասը որպես այդպիսին չեն ձևակերպվում, այլ որպես դժբախտ պատահար են գրանցվում:
 
Հոգեթերապևտը նշեց, որ զարգացած քաղաքակիրթ երկրներում ավելի շատ ինքնասպանություն է կատարվում, և որքան զարգացած է հասարակությունը, այդքան շատ են ինքնասպանությունները:

«Դա պայմանավորված է նրանով, որ զարգացած երկրներում ամեն ինքնասպանության դեպք՝ հաջողված կամ ոչ հաջողված փորձ, գրանցվում է՝ հաշվի չառնելով արդեն այն հանգամանքը, որ զարգացած երկրներում սթրեսային իրավիճակներն ավելի շատ են»,- ասաց նա:

Ավելին, ըստ մասնագետի, ինքնասպանության վրա ազդում է և աշխարհագրությունը, և եղանակային պայմանները, օրինակ, ապացուցված է, որ հյուսիսային երկրներում ավելի շատ ինքնասպանություններ են կատարվում, քան տաք երկրներում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: