478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պետության կողմից պահպանվող հուշարձանների թիվը հասնում է 25 հազարի
16:26
15 Հունիսի 2010

Հայաստանում պետական պահպանության տակ գտնվող հուշարձանների ընդհանուր թիվը հասնում է 25 հազարի, երեքշաբթի լրագրողներին ասաց հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

«Սրանք այն հուշարձաններն են, որոնք ընդգրկվել են պետական ցուցակներում։ Բնականաբար, կան բազմաթիվ հուշարձաններ, որոնց ուսումնասիրությունը դեռ ընթացքում է, և դրանց թիվը նկատի առնելով՝ հուշարձանների քանակը կգերազանցի 40 հազարը»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա, Հայաստանի նման փոքր երկրի համար սա մեծ ժառանգություն է։ «Սա մեծ հարստություն է, որի շնորհիվ մենք կարող ենք հավասար պայմաններով խոսել ցանկացած այլ երկրի և այլ ժողովրդի հետ»,- ասաց փորձագետը։
 
Նա նշեց, որ Հայաստանում գտնվող հուշարձանները տարեգրվում են՝ սկսած վաղ պալեոլիթից մինչև մեր օրերը։

«Մենք կարևոր նշանակություն ունեցող շատ հուշարձաններ ունենք։ Դրան բազմակողմ ուսումնասիրության ժամանակ նույնիսկ շտկումներ կարող են մտցվել պատմության մեջ»,- ասաց Սիմոնյանը, նշելով, որ ներկայում Հայաստանում վերականգնման կարիք ունեն հարյուրավոր հուշարձաններ։

Փորձագետը կարծում է, որ ներկայում հիմնական ուշադրությունը տրվում է ճարտարապետական կառույցների, հատկապես, եկեղեցիների վերականգնմանը։

«Սակայն մենք ունենք ճարտարապետական հուշարձաններ, որոնք առանցքային դեր են խաղում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծեց Սիմոնյանը։

Միաժամանակ նա նշեց, որ 2010 թվականին կրճատվել են պատմական հուշարձանների վերականգնմանը հատկացված բյուջետային ծախսերը, որոնք նախատեսված են 230 միլիոն դրամի (մոտ 615 հազար դոլար) չափով։

«Սա շատ փոքր գումար է։ Խորհրդային ժամանակներում հատկացվում էր մինչև 17 միլիոն ռուբլի, ինչը հարյուրավոր անգամ գերազանցում է այսօրվա միջոցները»,- ասաց Սիմոնյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: