487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի միջև վստահության վերականգնմանը հնարավոր չէ հասնել` Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելով. ԱԳՆ ղեկավար
16:18
15 Հունիսի 2010

Հնարավոր չէ հասնել Հայաստանի և Թուրքիայի միջև վստահության վերականգնմանը` Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելով, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանության փաստը չի կարող կասկածի տակ դրվել։ Այդ մասին մենք ասել ենք մեր թուրք գործընկերներին գործընթացի ամենասկզբում»,- ասել է Նալբանդյանն ավստրիական Profil ամսագրին տված հարցազրույցում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Նախարարը նշել է, որ կողմերը պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծել ենթահանձնաժողովներ, որոնցից մեկը ունենալու է մի նպատակ` վերականգնել երկու ժողովուրդների միջև փոխվստահությունը:

«Բայց, իհարկե, ոչ Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելու հաշվին: Հնարավոր չէ հասնել մեր ժողովուրդների միջև վստահության վերականգնմանը` Հայոց ցեղասպանությունը հարցականի տակ դնելով»,- ասել է նա:

Նախարարի խոսքերով, իր անկախացումից սկսած Հայաստանը երբեք որևէ հայտարարություն չի արել տարածքային պահանջների վերաբերյալ: Դժբախտաբար որոշ թուրքական քաղաքական ուժեր օգտագործում են նման փաստարկներ թուրքական հասարակությունում վախ սերմանելու համար:

Ինչ վերաբերում է ֆինանսական փոխհատուցումներին, ապա դա, ըստ ԱԳՆ ղեկավարի, հիպոթետիկ հարց է: «Ամբողջ աշխարհում կան այն ժամանակ իրենց սեփականությունը կորցրած հայերի ժառանգներ: Նրանք կարող են իրավական ուղիներով փորձել բավարարել իրենց պահանջները` անկախ այն բանից ցեղասպանությունը ճանաչված է, թե` ոչ»,- ասել է Նալբանդյանը:

Խոսելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունների և հարյուր հազարավոր հայերի արտաքսման մասին՝ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նման ակնարկները «խոսուն են» և նշանակում են, որ ժամանակակից Թուրքիայի որոշ առաջնորդներ չեն հրաժարվել օսմանյան ժամանակաշրջանի անհանդուրժողական և ռասիստական մոտեցումներից։

«Բնականաբար, այդ հայտարարությունը ցնցեց բոլորին և ոչ միայն Հայաստանում։ 1914-1915 թվականին հենց այսպիսի հայտարարություններից սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Ավելի ուշ՝ 20-րդ դարի վերջում, հայկական բնակչության ջարդերն ու տեղահանումն Ադրբեջանից նույնպես ուղեկցվեցին ռասիստական նման հայտարարություններով»,- ասաց Նալբանդյանը։

Այս տեսանկյունից նա կարևորել է Ցեղասպանության ճանաչումը տարբեր պետությունների կողմից հետագայում նմանատիպ իրադարձությունների կրկնությունը բացառելու համար։

«Մենք դեռ հիշում ենք Հիտլերի սահմռկեցուցիչ բառերը. «Գնացեք և սպանեք առանց խղճալու: Ի վերջո, ո՞վ է հիշում հայերին»: Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ։ Դա վերաբերում է ողջ մարդկությանը, և ոչ թե միայն ցեղասպանության զոհ դարձած ժողովրդին»,- ասել է Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրել է, որ ուղիղ հինգ տարի առաջ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված «Հայերի 1915-ի ջարդերի և տեղահանումների հիշատակումը» վերնագրված բանաձևում ասվում է. «Բունդեսթագը ցավում է Գերմանական Ռայխի անփառունակ դերակատարության համար, որը, չնայած հայերի կազմակերպված տեղահանման և ոչնչացման վերաբերյալ տեղեկատվության առատությանը, որևէ փորձ չձեռնարկեց միջամտելու և կանգնեցնելու այդ դաժանությունները»:

«Ես հավատում եմ, որ այդ բառերն ինքնին խոսուն են: Ամեն անգամ, երբ գերմանական առաջնորդները այցելում են Յադ Վաշեմի հուշահամալիր` տուրք մատուցելու Հոլոքոսթի զոհերի հիշատակին, նրանք այդ քայլի համար արժանանում են համաշխարհային հանրության համակրանքին և խոր հարգանքին: Գերմանիան հաշտվել է իր սեփական պատմության հետ, և մենք հույս ունենք, որ Գերմանիան օրինակ կծառայի Թուրքիային` նույնն անելու համար»,- ասել է Նալբանդյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։