484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը տառապում են նևրոզով, սակայն նախընտրում են բժշկի չդիմել. հոգեթերապևտ
15:57
15 Հունիսի 2010

Հայերը հաճախ են նյարդային դեպրեսիայով տառապում, բայց նախընտրում են մասնագիտական հոգեբուժական օգնության չդիմել, ասաց «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեթերապևտ Հարություն Մինասյանը:

«Հոգեբույժին դիմելն ամոթալի է համարվում, մարդիկ նախընտրում են դիմել հեքիմներին, գուշակներին, ծիսական ծառայություններից օգտվել, ինչը բխում է մեր մենթալիտետից, քան ժամանակին բժշկի օգնության դիմել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա:

Մասնագետների ներկայացրած տվյալների համաձայն, աշխարհում մարդկանց 10 տոկոսն այս կամ այն հոգեկան խանգարումներ ունի, և նրանք հոգեբույժի, հոգեթերապևտի, նյարդաբանի կամ հոգեբանի կարիք ունեն:

«Դա նշանակում է, որ մեզ մոտ 350 հազար մարդ մասնագետի օգնության կարիք  ունի, բայց պաշտոնապես հանրապետությունում 34 հազարն են գրանցված, իսկ մնացածը՝ քայլող հիվանդներն են, ովքեր չեն դիմում բժիշկներին. կամ ոչ մասնագիտական օգնություն են ստանում, կամ պարզապես չեն գիտակցում, որ հիվանդ են»,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ արդեն 22 տարի է՝ հայերը ղարաբաղյան պատերազմից, 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից, 90-ականների էներգետիկ ճգնաժամից, սոցիալիզմից կտրուկ կապիտալիզմին անցնելուց հետո  հետսթրեսային վիճակում են գտնվում: «Այդ ամենը չէր կարող աննկատ անցնել մեզանից և հոգեկան խանգարումների աճի է հանգեցրել»,- ասաց Մինասյանը:

Ըստ նրա, արդյունքում Հայաստանի բնակչության մեծ մասը տառապում է նևրոզով, ինչը շատ դեպքերում պայմանավորված է երկարատև, ծանր սթրեսային իրավիճակների ապրումներով, և միայն մեկ երրորդը փսիխոզ ունեն (հոգեկան գործունեության տարաբնույթ խախտումներ):

Մինասյանը նշեց, որ որպես արդյունք, կարող է սուր ռեակտիվ փսիխոզ ծագել, ինչը վտանգավոր է ինքնասպանության կամ մարդասպանության փորձ կատարելու առումով: Այդ առնչությամբ նա ավելացրեց, որ հայերը հաճախ նյարդային դեպրեսիայով են տառապում (էկզոգեն դեպրեսիայի տեսակ, որն առաջանում է արտաքին պայմանների ազդեցությունից):

Ըստ հոգեթերապևտի, նույնիսկ այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են նիկոտինիզմն ու կոֆեիզմը, համապատասխան հոգեբուժական բուժում են պահանջում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։