478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում սկսվել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացները. Նալբանդյան
14:04
15 Հունիսի 2010

Թուրքիայում որոշակի գործընթացներ և շարժումներ են սկսվել՝ միտված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասել է  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավստրիական Profil ամսագրին տված հարցազրույցում։

«Մեր կողմից (Թուրքիայի հետ) կարգավորման գործընթացը նախաձեռնելուց անմիջապես հետո որոշ թուրք մտավորականներ ինտերնետային «Ներողության արշավ» սկսեցին: Մի քանի շաբաթվա ընթացքում 35.000 մարդ ստորագրեց այդ կոչի տակ»,- ասել է Նալբադյանը:

Նալբանդյանը նշել է, որ 95 տարիների ընթացքում առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը նշվեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:

«Ես հուսով եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա կարևոր է հենց Թուրքիայի համար: Թուրքիայում շատերը սկսում են հասկանալ դա, իսկ Թուրքիայից դուրս գրեթե որևէ մեկը կասկած չունի այդ առումով»,- ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ գործընթացի ամենասկզբից Հայաստանն ասել է թուրք գործընկերներին, որ երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը:

Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է քսաներորդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն որպես տուրք զոհերի հիշատակին, այլև հետագա ցեղասպանությունները կանխարգելելու կարևոր միջոց:

«Մենք չառաջադրեցինք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իբրև հարաբերությունների կարգավորման նախապայման, թեև դա բավականին բարդ էր մեզ համար: Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ, որպեսզի հնարավորություն ունենա ապագա կառուցելու»,- ասել է Նալբանդյանը:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: