480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց լեզվի ՄՊՔ-ի միավորները կբարձրացվեն թեստերի բարդության պատճառով. նախարար
13:52
15 Հունիսի 2010

Դիմորդների միավորները  կբարձրացվեն, քանի որ հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննությունների (ՄՊՔ) թեստերը սովորականից ավելի բարդ էին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հայաստանում հունիսի 4-ին կայացած հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննություններից (ՄՊՔ) կտրված դիմորդների թիվը կազմել էր 10 տոկոսից ավելին, առավելագույն բալ էր ստացել միայն երկու դիմորդ, 20 բալանոց համակարգով միջին բալը կազմել է 10,8 բալ: Ցածր արդյունքներն ու բարդ թեստերը տարակուսանքի ալիք էին բարձրացրել ծնողների և մասնագետների շրջանում, ովքեր կարծում են, որ քննական հարցերը դուրս  են եկել դպրոցական ծրագրի շրջանակներից:

«Դեռ չեմ կարող ասել, թե որքանով կբարձրացվեն բալերը, կարծում եմ`երեք միավորից քիչ: Գնահատման և թեստավորման կենտրոնն այս կապակցությամբ որոշում կկայացնի: Կորոշվի նաև, թե կոնկրետ որ հարցերի կապակցությամբ կվերանայվեն գնահատականները», - ասաց նախարարը:

Նրա խոսքերով` հայոց լեզվի թեստերը, անխոս, բարդ էին, սակայն դա ավելի լավ մրցութային հնարավորություններ է ստեղծում, քան համատարած բարձր բալերը:

«Նախորդ տարի նույն խնդիրն էր` կապված հայոց լեզվի հետ: Իմ կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ մենք առանձնահատուկ պահանջներ ունենք մայրենի լեզվի նկատմամբ: Մեծ մանկավարժական փորձ ունեցող ամեն մի մասնագետ թեստեր է կազմում` մայրենի լեզվի գիտելիքների մասին սեփական պատկերացումների համաձայն», - ավելացրեց Աշոտյանը:

Նրա կարծիքով` մասնագետներն արդեն եկել են համապատասխան եզրակացության:

Հայաստանում 2010 թ.-ին ՄՊՔ-ի հիմնական փուլը կտևի մինչև հունիսի 23-ը: ՄՊՔ-ին կմասնակցի ավելի քան 17 հազար դիմորդ` Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

ՄՊՔ կանցկացվի 10 առարկաներից` հայոզ լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա, ռուսաց լեզու և օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։