477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները գոհ են կայացած բանակցություններից
18:02
14 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն երկուշաբթի Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում «հաջողված» է անվանել Թբիլիսիում աշխատանքային այցով գտնվող իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակցությունները։

«Հանդիպումը բովանդակալի էր։ Մենք երկկողմ հարաբերությունների համալիր ստուգում անցկացրեցինք և ուսումնասիրեցինք այն հարցերը, որոնք անհապաղ լուծում են պահանջում»,- ասել է Վաշաձեն Նալբանդյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Վաշաձեն նշել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու երկրների գործողությունների համակարգման հարցերը «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում, որի կազմում Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի հետ միասին ընդգրկված են Վրաստանն ու Հայաստանը։

Իր հերթին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսում կրկնել է նախորդ տարվա այցի ընթացքում ասված իր խոսքերը, որ «Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն չունեն այնպիսի հարցեր, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների հիման վրա»։

Նախարարը մատնանշել է նաև Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային հարաբերությունների ինտենսիվ զարգացումը։

Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով հունիսի 13-ին մեկնել է Վրաստան։ Երկուշաբթի նա հանդիպումներ է անցկացրել ԱԳՆ-ում սփյուռքահայության ներկայացուցիչների հետ։ Օրվա երկրորդ կեսին Նալբանդյանն ուղևորվել է Բաթումի (Աջարիայի ինքնավարություն), որտեղ նա հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: