486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հնագույն կաշվե ոտնամանը կպահվի Հայաստանում
15:20
14 Հունիսի 2010

Հայաստանում հայտնաբերված հնագույն կաշվե կոշիկը կպահվի հանրապետությունում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

Նախորդ շաբաթ համաշխարհային ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հնագետները որոշել են Հայաստանում 2008 թվականին հայտնաբերված կաշվե «կոշիկի» ճշգրիտ տարիքը, ոտնամանը հետազոտությունների արդյունքում համարվում է կոշկագործության արվեստի աշխարհի հնագույն նմուշներից մեկը. այն մոտ 5 հազար տարեկան է։ Այս մասին ասվում է PLoS ONE ամսագրում՝ Հայաստանի, Իռլանդիայի, Բրիտանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի մի խումբ գիտնականների հրապարակած հոդվածում։ 

Կաշվե ոտնամանի հնագույն նմուշ է հայտնաբերվել Արենի-1 քարայրում՝ էնեոլիթի դարաշրջանին պատկանող տեղանքի պեղումների ժամանակ։

«Հայաստանում հայտնաբերված գտածոն չի կարող փոխանցվել որևէ այլ երկրի և, անկասկած, կպահվի մեր հանրապետությունում»,- ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ հետազոտության նպատակով արտերկիր կարող են ուղարկվել միայն գտածոյի նմուշները:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքերով, ներկայում «ոտնամանը» գտնվում է Պատմության պետական թանգարանում և մի քանի օրից կհանվի ցուցադրության։

Ավետիսյանը նշեց, որ գտածոյի տարիքը որոշելու համար Օքսֆորդի և Կալիֆոռնիայի համալսարաններ են ուղարկվել չորս նմուշներ, և բոլոր դեպքերում արդյունքները համընկել են։ Գտածոն տարեգրվում է մ.թ.ա. 3600-3500 թթ., այսինքն այն պատրաստվել է 5500-5600 տարի առաջ։

Միաժամանակ հնագետը նշեց, որ դա բացառիկ դեպք է, երբ տարեգրվում է ոչ միայն մշակութային շերտը, այլ նաև ինքը գտածոն, ինչը հետազոտումն ավելի ճշգրիտ է դարձնում։

Ավետիսյանը հայտնեց նաև, որ քարայրի կլիման բացառիկ է եղել, ինչի շնորհիվ գտածոները շատ լավ են պահպանվել։ Մասնավորապես, գտնվել է խաղողի ողկույզ՝ չամիչի տեսքով, իսկ «ոտնամանը» շատ էլաստիկ է մնացել։

Միաժամանակ գիտնականը նշեց, որ այժմ ի հայտ է եկել գտածոյի պահպանման խնդիրը, քանի որ «ոտնամանը» սկսել է չորանալ։

Նա տեղեկացրեց նաև, որ էնեոլիթի մշակութային շերտին, որտեղ հայտնաբերվել են բացառիկ գտածոները, հնագետները բախվել են Հայաստանի հետ սահմանին մոտ, Վրաստանի տարածքներում հնագույն մարդանմանների հետքերի որոնման նպատակով իրականացվող պեղումների ժամանակ։

Հնդկական մոկասիններ հիշեցնող ոտնամանը պատրաստված է կաշվի մեկ կտորից, ունեցել է 23,5 սանտիմետր երկարություն (ինչը համապատասխանում է 37-րդ համարին) և 7,6-ից տասը սանտիմետր լայնություն։ Դատելով ձևից՝ այն կրել են աջ ոտքին։ Այն պահին, երբ հնագետները հայտնաբերել են այդ մոկասինը, այն լցված է եղել ծղոտով, և, հնարավոր է՝ պատրաստված է եղել նորոգման կամ երկարատև պահպանման համար։

Նախքան այս գտածոն, հնագույն հայտնի կաշվե կոշիկը հայտնաբերվել է մի քանի հազար տարի առաջ ալպյան սառցադաշտերում սառած և 1991 թվականին գտնված Օտցի (Oetzi) «տիրոլյան սառցե մարդու» ոտքերին։ Նրա մնացորդները տարեգրվում են մ.թ.ա. 3365-ից 3118 թթ.: Սառցե մարդու ոտքերին եղել են եղջերվի կամ արջի կաշվից պատրաստած «գուլպաների» հատվածներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։