482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ Հայաստանում կտոնվի Պետական դրոշի օրը
14:06
14 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ կտոնվի Պետական դրոշի օրը, ասաց «Մենք» Ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանը։

 «2006 թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է դրոշի մասին օրենքը։ Դրանով է պայմանավորված այն, որ մենք կառավարությանն ենք ներկայացրել մեր ծրագիրը՝ առաջարկելով ընդունել Պետական դրոշի մասին օրը՝ համապատասխան միջոցառումների անցկացմամբ։ Ծրագիրն ընդունվել է և գտնվում է վարչապետի հովանու ներքո», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ Պետական դրոշի օրվա կապակցությամբ հունիսի 15-ին ժամը 19։00-ին ՀՀ կառավարության շենքի առջև տոնական երթ կմեկնարկի, որը կանցնի Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով, Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության Հրապարակում։

Նա նշեց, որ Դրոշի օրը նշվում է շատ երկրներում և ակնկալվում է, որ երթը կդառնա ավանդական և Հայաստանում կանցկացվի ամեն տարի։

Երթը կանցկացվի կառավարության հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի, պաշտպանության նախարարությունների և ոստիկանության աջակցությամբ։

Հիմնադրամի տնօրենը նշեց, որ միջոցառմանը հիմնականում կմասնակցեն դպրոցականներ, ուսանողներ և սփյուռքի ներկայացուցիչներ, իսկ առաջիկայում լույս կտեսնի «Մենք մեր մասին» ամսագիրը, որը նվիրված է տոնին։

Սարգսյանը նաև նշեց, որ իրենք կառավարությանը առաջարկել են հաստատել մարզերում նմանատիպ միջոցառումների անցկացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: