478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հրատարակված «Այվազովսկի» ալբոմը Մոսկվայում առաջին կարգի դիպլոմի է արժանացել
17:59
11 Հունիսի 2010

Մեծանուն ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու ալբոմը, որը հրատարակվել է Երևանի «Տիգրան Մեծ» տպագրատանը, «Արվեստի գիրք» (կազմող՝ Շ.Խաչատրյան) անվանակարգում առաջին կարգի դիպլոմի է արժանացել, ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր Գրահրատարակչության գործակալության տնօրեն Էդուարդ Միլիտոնյանը։

Լավագույն հայկական հրատարակչությունները, որոնք հաղթել են Հայաստանի տարբեր մրցույթներում, ներկայացվել էին Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթում, որն անցկացվել է հունիսի 2-5-ը։

 «ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» յոթերորդ միջազգային մրցույթին մասնակցել են Հայաստանը ներկայացնող գրքեր, որոնք ընտրված էին «Արվեստի գիրք» հայկական մրցույթի մրցանակակիրների թվից։ Ներկայացվել էր 15 գիրք, որոնք մասնակցեցին  9 անվանակարգերում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միլիտոնյանը։

Գործակալության տնօրենը նշեց, որ «Գիտություն ու կյանք» անվանակարգում երկրորդ կարգի դիպլոմին արժանացավ «Հայ արվեստի պատմություն» գիրքը, որը հրատարակվել է «Զանգակ-97» հրատարակչությունում, իսկ «Տպագրված է ԱՊՀ-ում» անվանակարգում երրորդ կարգի դիպլոմին արժանացել է «Փրինթինֆո» և «Սարգիս Խաչենց» հրատարակությունների հրատարակած «Կոմիտաս վարդապետ» գիրքը։

Միլիտոնյանն ավելացրեց, որ դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա 2010թ.-ի սեպտեմբերին Մոսկվայում մեկնարկող գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:

Այս ամենի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Հայաստանն առավել հաճախ է մասնակցում գրքի միջազգային տոնավաճառներին։

 «Եթե նախկինում մենք հիմնականում մասնակցում էինք Ֆրանկֆուրտում և Մոսկվայում անցկացվող գրքի տոնավաճառներին, ապա արդեն երկրորդ տարին է, ինչ մենք մասնակցում ենք գրքի միջազգային 11 տոնավաճառների, և ամենակարևորն այն է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում ենք Փարիզում անցկացվող հեղինակավոր գրքի միջազգային տոնավաճառին»,- ավելացրեց Պողոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: