484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին անգամ 14 երկրների ներկայացուցիչներ Հայաստանում կմասնակցեն Դելփյան խաղերին. Մշակույթի նախարար
17:12
11 Հունիսի 2010

Առաջին անգամ 14 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև ԱՊՀ կազմում չընդգրկված պետությունները,  Հայաստանում կմասնակցեն երիտասարդական Դելփյան խաղերին, որոնք կանցկացվեն հունիսի 26-ից հուլիսի 2-ը, ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

 «Խաղերին կմասնակցի մոտ 550 մարդ (10-25 տարեկան)՝ ներառյալ Հայաստանը։ Ամենամեծը Ռուսաստանի պատվիրակությունն է լինելու»,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ հատկացրած քվոտների շրջանակներում պատվիրակության անդամների թիվը տատանվում է 34-ից 80 մարդ։
 
Մշակույթի նախարարն ընդգծեց, որ Դելփյան խաղերի ողջ պատմության ընթացքում դրանց առաջին անգամ կմասնակցեն ԱՊՀ կազմում չգտնվող երկրների՝ Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Հնդկաստանի ներկայացուցիչներ։

Հայաստանում Դելփյան կոմիտեի նախագահ Բարսեղ Թումանյանն իր հերթին նշեց, որ Դելփյան խաղերի անցկացման գլխավոր նպատակը բարձր արվեստի քարոզումն է։
  «Արվեստն այսօր ողջ աշխարհում խառնաշփոթ է ապրում, և կարծես՝ կորցրել է իր դեմքը։ «Հասարակություն» և «բարձր արվեստ» հասկացությունները փոքր-ինչ հեռացել են միմյանցից։ Բնականաբար, այստեղից էլ եկավ մ.թ.ա. 582 թվականին գոյություն ունեցած մեխանիզմին վերադառնալու գաղափարը»,- ասավ Թումանյանը։

Դելփյան վեցերորդ խաղերի կազմակերպիչներն են Հայկական ազգային դելփյան կոմիտեն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ Խաղերը կանցկացվեն Հայաստանի կառավարության, Մշակույթի նախարարության և ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ։

Խաղերը բաղկացած են մրցութային և փառատոնային ծրագրերից։ Մրցութային ծրագիրն ընդգրկում է 17 անվանակարգ՝ դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական երգոցողություն, էստրադային երգեցողություն, ժողովրդական պար, ակադեմիական պար, կրկեսային արվեստ, լուսանկարչություն, կերպարվեստ (գեղանկարչություն, գծանկար), վեբ-դիզայն, մնջախաղ, հեռուստալրագրություն, նորաձևություն, դի-ջեյ արվեստ, դերասանական արվեստ։

Փառատոնային ծրագրում ընդգրկված է ընդամենը երկու անվանակարգ՝ ժողովրդական արհեստագործություն և ժողովրդական գործիքներ։

Առաջին երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են Մոսկվայում 2000 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։