483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիյսկիե վեստի» դայջեսթն է ներկայացվել Երևանում
15:29
11 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսիյսկիե վեստի» ռուսական լուրերի դայջեսթն է ներկայացվել ուրբաթ Երևանում։

«Ռոսիյսկիե վեստի» դայջեստի թողարկումն իրականացվում է ընթացիկ տարվա մայիսի 7-ից «Ռեսպուբլիկա Արմենիա» պետական հայկական ռուսալեզու թերթում՝ «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի տեղեկատվական և ֆինանսական աջակցությամբ։

«Մեծ Հաղթանակի 65-ամյակի առթիվ «Նովոստի Արմենիա» թերթում մենք տվեցինք ռուսական լուրերի առաջին փորձնական դայջեսթը, որպեսզի տեսնենք, թե ինչպե՞ս է արձագանքում ընթերցողը։ Դրանից հետո դայջեսթը թողարկվում է ամեն շաբաթվա  չորեքշաբթի օրերին՝ ութէջանոց ներդիրում»,- լրագրողներին հայտնեց Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն Զառա Մարտիրոսյանը։

Ըստ նրա, նախագծի իրականացման նպատակը Հայաստանում բնակվող ռուսալեզու զանգվածին Ռուսաստանի մասին մեկ տեղում հավաքած թարմ տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումն է։

Պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ Մարտիրոսյանը նշեց, որ դայջեսթում ներկայացված են բոլոր բաժիններն, այդ թվում՝ քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, սպորտ, հասարակական կյանք։

«Նյութերի ընտրանին ուղարկվում է մեզ Ռուսաստանի լուրերի ազգային գործակալության կողմից և հրապարակվում «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի էջերում այն տեսքով, որով ուղարկվում է, ամեն ինչ գալիս է պարտաստ վիճակում»,- ասաց նա։

Միաժամանակ հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրենն ավելացրեց, որ հաջորդ ամսվանից նախատեսվում է սկսել դայջեսթի գունավոր տպագրություն։

Իր հերթին «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի մեդիանախագծերի տնօրեն, Ռուսաստանի լուրերի ազգային գործակալության գլխավոր խմբագիր Անատոլի Ստրոևն ասաց, որ տեղեկատվության ընտրությամբ զբաղվում են պրոֆեսիոնալ լրագրողներ, ովքեր առանձնացնում են հանրապետություններում ընթերցողների համար հետաքրքիր տեքստեր։

«Նախևառաջ, դա պետք է դրական տեղեկատվությունլինի, քանի որ բացասականն, այդ թվում՝ Ռուսաստանում, այնպես էլ շատ է»,- ընդգծեց նա։

Նա ասաց նաև, որ դայջեսթում ներկայացված է ոչ միայն տպագիր ԶԼՄ-ների և դրանց էլեկտրոնային տարբերակների տեղեկատվությունն, այլ նաև գործակալությունների, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի տեղեկատվությունը։

 

Մեդաիանախագծերի տնօրենն ասաց նաև, որ ձևաչափն ԱՊՀ երկրներում տարբեր է՝ կախված տվյալ երկրի առանձնահատկություններից։

«Նախքան Հայաստանը, դայջեսթն արդեն թողարկվում է Ադրբեջանի «Բակինսկի ռաբոչիյ» թերթում, մյուս փորձը, հավանաբար, կիրականացվի Տաջիկստանում»,- պարզաբանեց նա։

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Քուրդիյանի խոսքերով, նախագիծը մի քայլ է ընդհանուր տեղեկատվական տարածության պահպանման ուղղությամբ, որ միշտ առկա է եղել Հայաստանում և Ռուսաստանում։

«Ես շատ ուրախ եմ, որ ռուսերեն լեզվով լույս տեսնող պետական թերթի ընթերցողները կկարողանան տեղեկատվություն ստանալ ոչ միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, այլ նաև Ռուսաստանից եկող տեղեկատվության հոսքի մասին»,- ասաց նա։

«Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամ Ռուսական ոչ առևտրային կազմակերպությունը գրանցվել է 2005 թվականի մայիսին։ Հիմնադրամի նպատակներն ու խնդիրները կայանում են Ռուսաստանի և Եվրասիայի պատմական տարածությանը պատկանող ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև մշակութային, մարդասիրական, կրթական կապերի վերականգնման և զարգացման մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։