484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելցի մի խումբ պրոֆեսորներ պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
12:27
11 Հունիսի 2010

Իսրայելցի մի խումբ պրոֆեսորներ նամակ են հղել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ըստ թերթի՝ ուղերձում նշվում է, որ Թուրքիան բացահայտորեն անցել է Իսրայելի թշնամիների կողմը: Նման իրավիճակում Թուրքիայի դեմ անսահմանափակ գործողությունների անցնելու առիթ է ստեղծվել, որոնցից մեկը պետք է դառնա Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրացան, երբ մայիսի 31-ի գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը օպերացիա  իրականացրեց վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, նավատորմի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում նվազագույնը 600 իրավապաշտպաններ, որոնց մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Իսրայելական հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացրած հատուկ գործողության հետևանքով զոհվեց նավարկության ինը մասնակից, որոնցից ութը Թուրքիայի քաղաքացիներ էին: Գործողության իներորդ զոհը դարձավ թուրքական ծագմամբ մի ամերիկացի:

Տասնյակ մարդ վիրավորվեց, հարյուրավորները հայտնվեցին ճաղերի ետևում և ավելի ուշ վտարվեցին: Վնասվածքներ ստացան նաև ութ իսրայելցի «կոմանդոսներ», ովքեր բախվեցին պաղեստինամետ ակտիվիստների անողոք դիմադրության հետ:

Իսրայելցի պրոֆեսորները կարծում են, որ ներկա պահին չկա այնպիսի մի հանգամանք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում վնաս հասցնի Իսրայելի շահերին:

Բացի այդ, ԱՄՆ-ում իսրայելական լոբբին, որը ավելի վաղ օգնում էր Թուրքիային խափանել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերը, այսուհետ որդեգրել է ընդգծված հակաթուրքական դիրքորոշում, ինչը կարող է դրական ազդել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգները, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: