478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը փորձում է ձգձգել օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրման օրենքի քննարկման գործընթացը Հայաստանի խորհրդարանում
14:49
10 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհդարանական խմբակցությունները փորձում են ձգձգել օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրման օրենքի քննարկման գործընթացը Հայաստանի խորհրդարանում։

ՀՀ խորհրդարանը նախօրեին սկսել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը: Փոփոխությունները նախատեսում են օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրում՝ բուհերում գործող նմանատիպ համակարգի հիման վրա: Այս օրինագիծը լայն արձագանք է ստացել հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ են օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, նիստի սկզբից «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցություններն արդեն երեք անգամ 20-րոպեանոց ընդմիջում են վերցրել օրինագծերի քվեարկության ժամանակ։

Ազգային Ժողովի կանոնակարգի համաձայն՝ խմբակցությունների ղեկավարների կամ քարտուղարների, պատգամավորական խմբի պահանջով նախկան քվեարկության սկիզբը հայտարարվում է մեկ ընդմիջում՝ 20 րոպե տևողությամբ։

Երկու անգամ 20-րոպեանոց ընդմիջում է վերցրել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այլ օրենքի քվեարկության ժամանակ՝ առավելագույնս ժամանակ շահելու և օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրման վերաբերյալ վիճահարույց օրինագծի քննարկումն ու քվեարկությունը թույլ չտալու նպատակով։

Երրորդ անգամ ընդմիջում է խնդրել Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ Նախկան Հովհաննիսյանի խնդրանքը բավարարելը՝ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել չխանգարել օրենսդիր մարմնի աշխատանքին։

 «Եթե դուք որևէ հարց ունեք, ես առաջարկում եմ ձեզ միասին աշխատել և քննարկման միջոցով լուծել դրանք։ Իսկ եթե դուք փորձում եք խոչընդոտել խորհրդարանի գործունեությանը, ապա կոչ եմ անում չանել դա»,- ասել է Աբրահամյանը՝ դիմելով ընդդիմադիր խմբակցություններին։

Այս րոպեներին այն շենքի առջև, որտեղ ընթանում է խորհրդարանի նիստը, հավաքվել են օրինագծի հակառակորդները։ Հավաքվածները երգում են Հայաստանի օրհներգը և վանկարկում են «Կրթությունը հայերեն լեզվով»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: