482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն Հարավային Կովկասում հակահայկական քաղաքականություն է վարում. փորձագետ
14:36
10 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Միացյալ Նահանգները Հարավային Կովկասում հակահայկական քաղաքականություն են վարում՝ մասնավորապես պնդելով Հայաստանի ռազմավարական գործընկեր Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը,  կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

 «Նման քաղաքականությամբ ԱՄՆ-ն Հայաստանին թուրքական այլընտրանն է առաջարկում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը:

Ըստ նրա՝ այդ մասին բաց տեքստով հայտնել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը՝ նշելով, որ «Իրանի դեմ պատժամիջոցներն անխուսափելի են, և Հայաստանը պետք է մտածի, թե ինչպես դա կազդի Իրանի հետ հարաբերությունների վրա»:

 «Սա բաց շանտաժ է»,- հայտնեց Շաքարյանցը:

 «Իրանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի միջուկային էներգետիկայի ոլորտում Իրանի ձեռքբերումները, ընդհակառակը, ավելի շատ կարձակեն նրա ձեռքերը: Սակայն Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ և հեռահաղորդակցական նախագծերը, մասնավորապես, երկաթուղու և Իրան-Հայաստան նավթամուղի շինարարությունը, որոնք իրենց իրականացմանն են սպասում, կարող են դադարեցվել»,- ասաց փորձագետը:

Նա կարծիք հայտնեց, որ շուտով մերձարևելյան տարածաշրջանում կարելի է լուրջ զարգացումների սպասել:

 «Դեռ դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն հետևանքները Հայաստանի համար, սակայն դրանք ծանր կլինեն»,- ավելացրեց Շաքարյանցը: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։