480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կքվեարկի օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրման օգտին. պատգամավոր
14:13
10 Հունիսի 2010

Հայաստանի Հանրապետական կուսակցության  բոլոր պատգամավորները կքվեարկեն Հայաստանում օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրման օրինագծի օգտին, հինգշաբթի հայտնեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրինագիծը նախատեսում է Հայատանի դպրոցներում օտարալեզու կրթության ներդրում՝ բուհերում գործող նմանատիպ համակարգի հիման վրա: Այս օրինագիծը լայն արձագանք է ստացել հասարակությունում: Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր դեմ են օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը:

.Ըստ Բադեյանի՝ ՀՀԿ-ում տարբեր կարծիքներ են եղել օրինագծի վերաբերյալ, սակայն, այդ հարցի շուրջ ներկուսակցական քննարկում է անցկացվել, և Կուսակցության խորհուրդը որոշել է հավանություն տալ օրինագծին:

 «Ցանկացած ժողովրդավարական համակարգում բազմակարծությունը նորմալ երևույթ է: Տարակարծություն կար, կասկածները ցրվեցին, և բոլոր հանրապետական պատգամավորներն, անկասկած, կքվեարկեն օրինագծի օգտին»,- ասաց նա:

Բադեյանն ավելացրեց, որ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը՝ ՀՀԿ նախագահ լինելով, այդ օրինագծի օգտին է հանդես գալիս:

Ինչպես նախօրեին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը դրական է վերաբերվում Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող մասնավոր դպրոցների հիմնման գաղափարին

Ըստ Բադեյանի՝ այդ օրինագիծն ուղղված չէ հայոց լեզվի դեմ, այլ միայն Հայաստանի կրթական համակարգի որակը բարձրացնելու կոչ է:

Սակայն այդ կարծիքի հետ չի համաձայնել ՀՅԴ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հայտարարելով, որ մայրենի լեզվի նկատմամբ ոտնձգությունն անթույլատրելի է, քանի որ լեզուն ինքնատիպության գրավական է:

Նա ավելացրեց, որ Դաշնակցությունը դեմ է մայրենի լեզվի նկատմամբ ոտնձգությանը, քանի որ այն անդրադառնում է ազգային անվտանգությանը։

Օրինագծի համաձայն՝ երկրում կարող է գործել առավելագույնը 15 օտարալեզու դպրոց, որոնցից ութը՝ Երևանում: Միաժամանակ նույն լեզվով ուսումնական ծրագիրն իրականացնող դպրոցների թիվը չի կարող գերազանցել հինգը:

Միաժամանակ օտարալեզու ուսուցումը թույլատրվում է միայն մասնավոր դպրոցներում, ինչպես նաև միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա ստեղծված ուսումնական հաստատություններում: Օտարալեզու դպրոցներում ՀՀ քաղաքացիներին հայոց լեզվի և հայագիտության խմբին պատկանող առարկաների ուսուցումը պարտադիր է:

Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է ավելի քան 1 450 հանրակրթական դպրոց: Դրանց թվում է նաև երկու ռուսական դպրոց, սակայն այնտեղ կարող են ուսանել միայն Ռուսաստանի քաղաքացիներն ու ծագումով ոչ հայերը:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։