478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հնագետները պարզել են Հայաստանում գտնված հնագույն կաշվե «ոտնամանի» ճշգրիտ տարիքը
14:04
10 Հունիսի 2010

Հնագետները պարզել են Հայաստանում 2008 թվականին գտնված հնագույն կաշվե «ոտնամանի» ճշգրիտ տարիքը։ Ոտնամանն ուսումնասիրությունների արդյունքում կոշկակարության արվեստի աշխարհի հնագույն նմուշն է, այն մոտ հինգ հազար տարեկան է, ասվում է  PLoS ONE ամսագրում հրապարակված Հայաստանի, Իռնադիայի, Բրիտանիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի մի խումբ գիտնականների հոդվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  

Կաշվե կոշիկի հնագույն նմուշը գտնվել է Արենի-1 քարանձավում՝ էնեոլիթի դարաշրջանի (պնձաքարե դարաշրջան) բնակավայրի պեղումների ժամանակ։

Հնդկական մոկասիններ հիշեցնող «ոտնամանը» պատրաստված է կաշվի մեկ կտորից, ունեցել է 23,5 սանտիմետր երկարություն (ինչը համապատասխանում է 37-րդ համարին) և 7,6-ից տասը սանտիմետր լայնություն։ Դատելով ձևից՝ այն կրել են աջ ոտքին։ Այն պահին, երբ հնագետները հայտնաբերել են այդ մոկասինը, այն լցված է եղել ծղոտով, և, հնարավոր է՝ պատրաստված է եղել նորոգման կամ երկարատև պահպանման համար։

Այդ ոտնամանի կաշվի երեք նմուշ ուղարկվել է Օքսֆորդ և Իրվինում գտնվող Կալիֆոռնիայի համալսարան՝ ռադիոածխածնային մեթոդի օգնությամբ տարեթվի որոշման նպատակով։ Տվյալները ցույց են տվել, որ կոշիկի այս նմուշը պատրաստվել է մ.թ.ա. 3627-ից 3377 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կամ մոտ 5 հազար տարի առաջ։

Նախկան այս գտածոն, հնագույն հայտնի կաշվե կոշիկը հայտնաբերվել է մի քանի հազար տարի առաջ ալպյան սառցադաշտերում սառած և 1991 թվականին գտնված Օտցի (Oetzi) «տիրոլյան սառցե մարդու» ոտքերին։ Նրա մնացորդները տարեգրվում են մ.թ.ա. 3365-ից 3118 թվականներին։ Սառցե մարդու ոտքերին եղել են եղջերվի կամ արջի կաշվից պատրաստած «գուլպաների» հատվածներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: