478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հոգևորականը պետկառույցներին կոչ է անում խորհել աղանդավորության սպառնալիքի մասին
17:08
09 Հունիսի 2010

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հագևոր հովիվ Շմավոն քահանա Ղևոնդյանը կարծում է, որ համապատասխան պետական կառույցները պետք է խորհեն այն սպառնալիքի մասին, որը բերում է աղանդավորությունը։

«Ո՞վ է հատկապես ժամանում Հայաստան, ի՞նչ գործունեություն են իրականացնում մեր երկրում այս կամ այն կրոնական կազմակերպությունները, արդյո՞ք նրանք միայն քարոզչությամբ են զբաղվում կամ դա միայն վարագույր է այլ գործունեության համար, օրինակ, հետախուզական»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց հայր Շմավոնը։

Մոտակա օրերին Երևանի խոշոր մարզադաշտերից մեկում մեծ միջոցառում է նախատեսվում՝ հանրապետություն ժամանած, այսպես կոչված, «Եվրատեսիլի» ծառայության նախագահ Դևիդ Հասավեի մասնակցությամբ։

Ըստ քահանա Շմավոնի՝ կրոնական կազմակերպությունները կարող են միջոցառումներ անցկացնել միայն նրանց պաշտոնապես տրամադրված տարածքներում։

«Չեմ կարծում, որ Երևանի մարզադաշտը տրամադրված է նրանց։ Հնարավոր է, որ փաստաթղթերում մեկ այլ միջոցառում է ձևակերպվել։ Համապատասխան մարմինները կարող են ստուգել և հեշտությամբ պազել դա։ Ամեն դեպքում, մարզադաշտի վարձակալության համար շատ մեծ միջոցներ են հարկավոր, և դա պետք է անհանգստություն առաջացնի պետկառույցների ներկայացուցիչների  մոտ»,- ընդգծեց նա։

Հայ հոգևորականը հիշեցրեց, որ կրոնական կազմակերպությունները  մեծ քանակությամբ մարդկանց ներգրավելու համար պարբերաբար խոշոր միջոցառումներ են կազմակերպում մարզադաշտերում, համերգային դահլիճներում՝ հրաշք խոստանալով, իսկ հատկապես այն, որ «կույրերը կտեսնեն և տկարները կկարողանան քայլել և նույնիսկ վազել»։

«Այդ կերպ մերժվում է քրիստոնեական այն գաղափարը, որ հրաշքը միայն հավատքի միջոցով է հնարավոր»,- ընդգծեց հայր Շմավոնը։

Ըստ նրա՝ աղանդավորների տեսողական քարոզչությունը ոչ այլ ինչ, քան «հոգեորսություն է», քանի որ այդ քարոզների ժամանակ նախապես հայտնի է, թե ով կտեսնի և ով կվազի։

«Սա մաքուր խաբեբայություն է։ Ցանկացած աղանդավորական կազմակերպություն փորձում է մարդկանց խլել մայր եկեղեցուց և իր մոլեռանդ կողմնակիցը դարձնել, համալրել իր շարքերը»,- ընդգծեց քահանան։

Ըստ քահանայի տվյալների՝ այսօր Հայաստանում գործում է 50 աղանդավորական կազմակերպություն, իսկ դրանց անդամների քանակը ստույգ հայտնի չէ ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: