486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ մտավորականության ներկայացուցիչները կոչ են անում չվախենալ օտարալեզու կրթությունից
14:53
09 Հունիսի 2010

Հայ ժողովուրդն այնքան փխրուն չէ, որ վախենա օտարալեզու դպրոցների բացումից, կարծում է հայտնի հայ ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

«Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը նախատեսում է Հայաստանի դպրոցներում օտարալեզու ուսուցման ներդրումը բուհական համակարգում արդեն գործող նույնատիպ կրթության նմանությամբ:

Փոփոխությունները երկրում հասարակական լայն արձագանք ստացան: Մի շարք քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ կտրականապես դեմ են օրինագծին՝ հայտարարելով, որ այն կարող է վնասել ազգային ինքնությանը: Այժմ օրինագիծը ներառված է խորհրդարանի հունիսի 7-10-ը անցկացվելիք նիստերի օրակարգում:

Իգիթյանի խոսքերով՝ բարձրացված աղմուկը նույնիսկ վիրավորական է հայ ժողովրդի համար: «Մենք հնագույն, այլ ոչ թե հին և հիվանդ ժողովուրդ ենք: Մենք ամուր ազգ ենք, և հասկանալի չէ, թե ինչից ենք վախենում, մենք այդքան էլ փխրուն չենք, որպեսզվի վախենանք ընդամենը 15 օտարալեզու դպրոցների բացումից», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Իգիթյանը:

Նրա խոսքերով՝ չարժե զգուշանալ «աշխարհի առջև դռները բացելուց»: Ճարտարապետը կարծում է, որ ամուր փակված դռների դեպքում կարող է փտման վտանգ առաջանալ:

Մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանի որդին՝ Նարեկ Դուրյանն իր հերթին չափազանցված է համարում օտարալեզու դպրոցների բացման հետ կապված վտանգը: Նա նշեց, որ մեծ քանակությամբ նմանատիպ դպրոցներ գործում են Փարիզում:

Դուրյանի խոսքերով՝ այստեղ գլխավոր հարցը օտարալեզու դպրոցների գործունեությունն արգելելը չէ, այլ հայկական դպրոցներում ուսուցման մակարդակի բարձրացումն է:

«Իմ հայրն ուսանել է արաբական դպրոցում, տիրապետում է 11 լեզվի, սակայն ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել նրա հայրենասիրությունը», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։