485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ՏՏ ոլորտը դինամիկ կերպով զարգանում է. վարչապետ
14:15
09 Հունիսի 2010

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ կերպով զարգանում է, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«ՏՏ ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են սպասարկման որակի, մատչելիության աճն ու գների նվազումը, և ես կարծում եմ, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները պետք է հենց նման ուղղվածություն ունենան», - ասաց Սարգսյանը չորեքշաբթի Երևանում երրորդ ամենամյա DigiTec Business ցուցահանդես-ֆորումի բացման ժամանակ:

Նրա խոսքերով՝ վերջին տարվա ցուցանիշները վկայում են այս բնագավառի դրական միտումների մասին, որը կառավարությունը մի քանի տարի առաջ գերակա էր հայտարարել:

«2009 թ.-ին չնայած տնտեսական ճգնաժամը բացասաբար ազդեց բոլոր մակրոտնտեական ցուցանիշների վրա, և մենք ՀՆԱ-ի անկում գրանցեցինք, ՏՏ-ի գծով աճ գրանցվեց: ՀՆԱ-ի կառույցում այս ոլորտն արդեն համադրվում է լեռնահանքային արդյունաբերության հետ», - ասաց Սարգսյանը:

Ինչպես նշեց վարչապետը, շահույթը կազմում է 130 միլին դոլար, որից ավելի քան 70 միլիոն դոլարը արտահանումից ստացված շահույթն է, իսկ ոլորտում զբաղված անձանց թիվը գերազանցում է հինգ հազարը, որոնցից 4,5 հազարը տեխնիկական մասնագետներ են:

Նրա խոսքերով՝ միաժամանակ բուհական համակարգում ներգրավված է ՏՏ ոլորտի ավելի քան 6 հազար ուսանող, ինչը վկայում է այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կայուն զարգացման միտումներ են ունենալու:

Նա նաև նշեց, որ այսօրվա դրությամբ կառավարության ուշադրության կենտրոնում է հարցերի մի մեծ ցանկ, որտեղ հրատապերից մեկը երկակի նշանակության  ապրանքների արտահանման հետ կապված օրենսդրության կատարելագործումն է:

«Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը պետք է իր առաջարկները ներկայացնի, թե ինչպիսի փոփոխություններ և նոր մեթոդներ են անհրաժեշտ այս ոլորտում արտահանումը հեշտացնելու համար», - ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ֆորումին, ապա,  ինչպես նշեց վարչապետը, սա արդեն ավանդական միջոցառում է, որը ցուցադրում է իր արդյունավետությունն ու բացառիկ վայր է շփման և պայմանավորվածությունների ձեռքբերման, շուկայի ձեռքբերումների հետ ծանոթանալու համար և հասարակության համար ՏՏ զարգացման ազդակ է՝ ցուցադրելով, թե Հայաստանում ինչ մակարդակի վրա է գտնվում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը:

«Մենք հետևում ենք այս միջոցառմանը և փորձում ենք ակտիվորեն աջակցել, քանի որ տեսնում ենք, որ այն, իսկապես, արդյունքներ է տալիս: Այս մասին վկայում է նաև այն փաստը, որ տարեցտարի աճում է մասնակից-ընկերությունների թիվը», - ասաց Սարգսյանը՝ ընդգծելով ֆորումին start-up ընկերությունների ակտիվ մասնակցությունը:

Բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերին նվիրված երրորդ ամենամյա DigiTec Business ցուցահանդես-ֆորումն անցկացվում է Երևանում հունիսի 9-10-ը:  Միջոցառմանը մասնակցում են շուրջ 40 տեղական և օտարերկրյա ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց լուծումները ֆինանսաբանկային, զբոսաշրջային, առևտրի, շինարարության, տրանսպորտի և դեղագործության ոլորտներում:

DigiTec Business ցուցահանդես-ֆորումի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE): Ֆորումն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման տեղեկատվական հովանավորներն են «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը:-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։