482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչությունն իրազեկված չէ ռացիոնալ սննդակարգի մասին. փորձագետ
13:25
09 Հունիսի 2010

Հայաստանի բնակչությունը գրեթե իրազեկված չէ ռացիոնալ սննդակարգի մասին, կարծում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի Հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանը:

«Մեր բնակչության շրջանում ռացիոնալ սննդակարգի մասին իրազեկվածությունը շատ ցածր մակարդակի վրա է», - ասաց նա՝ չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Խաչատրյանը նշեց, որ առողջությունն ու ռացիոնալ սնունդն ունեն իրենց օրինաչափություններն ու սկզբունքները, մասնավորապես, գոյություն ունի երեք հիմնական սկզբունք, որոնցից առաջինը էներգետիկ հաշվեկշռի սկզբունքն է:

«Որքան էներգիա մարդը ծախսում է, այդքան էլ պետք է ստանա, հակառակ դեպքում մենք գործ կունենանք ավելորդ քաշի և ճարպակալման հետ կամ ընդհակառակաը՝ սննդի պակասի հետ», - պարզաբանեց նա:

Մասնագետի խոսքերով՝ երկրորդ սկզբունքը սննդամթերքի կազմում ընդգրկված բոլոր նուտրիենտների (քիմիական տարրեր, որոնք անհրաժեշտ են մարդու կամ կենդանու օրգանիզմին նորմալ կենսագործունեություն ապահովելու համար) հաշվեկշիռն է:

«Երրորդ սկզբունքը սննդի լիարժեք և ռացիոնալ ռեժիմի պահպանումն է: Գիտականորեն հիմնավորված է, որ առավել ռացիոնալ է սնվել օրական 3-6 անգամ, ընդ որում երեխաները պետք է սնվեն օրական 5-6 անգամ, մեծահասակները՝ 3-4 անգամ», - ասաց նա:

Խաչատրյանը մեծ ուշադրություն դարձրեց առավոտյան պարտադիր նախաճաշերին, քանի որ օրվա ընթացում սոված մնալը նախապայմաններ է ստեղծում երեկոյան կուշտ ընթրիքի համար:

«Իսկ այս դեպքում մենք հետագայում կառնչվենք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, մասնավորապես, գաստրիտի, հաստ աղիի բորբոքման, խոցերի, պանկրեատիտների և այլ բարդությունների հետ», - պարզաբանեց նա:

Միաժամանակ Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչն ավելացրեց, որ անհրաժեշտ է ընթրել քնելուց 2-3 ժամ առաջ, քանի որ հակառակ դեպքում ողջ ստամոքս-աղիքային համակարգը կգերբեռնվի:

«Այս դեպքում նյութափոխանակությունը նորմալ չի ընթանում, և մարդը սկսում է գիրանալ ճարպերի կուտակման պատճառով», - ասաց նա:

Մասնագետը խորհուրդ տվեց նաև չհաղթահարել սթրեսը սննդի անընդհատ ընդունման միջոցով, չուտել չափազանց տաք կամ սառը կերակուր, ինչպես նաև չուտել պարզապես «ընկերանալու» համար, եթե քաղցի զգացումը առկա չէ:

Խոսելով սև կամ լուծվող սուրճի և նրա թույլատրելի չափաքանակի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ ըստ գիտական լուրջ ուսումնասիրությունների՝ օրական նույնիսկ հինգ բաժակ սուրճը չի կարող վնասել առողջությանը:

«Հակառակը՝ սուրճն անհրաժեշտ է մարդուն նյարդային համակարգի գործունեությունն ակտիվացնելու համար», - ասաց նա՝ ավելացնելով, որ սուրճը չի կարող գրգռիչ ազդեցություն ունենալ ստամոքսի վրա:

Միաժամանակ Խաչատրյանը ընդգծեց Հայաստանում առողջ սննդի ոլորտում պետական քաղաքականության մշակման և հաստատման անհրաժեշտությունը, ինչպես դա արվել է Ռուսաստանում, որտեղ նման քաղաքականությունը, նրա խոսքերով, գործում է 1988 թ.-ից:

«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն իր հերթին մի քանի խորհուրդներ տվեց առողջ սննդակարգի համատեքստում:

«Անհրաժեշտ է հրաժարվել վնասակար սովորություններից, և դա այնքան հեշտ է, որ որևէ մեկնաբանության կարիք չկա», -ասաց նա: Երկրորդը, ըստ Պողոսյանի, պակաս կարևոր չեն աշխատանքի և քնի ճիշտ ռեժիմները:

«Սակայն ամենագլխավորը չափազանց ճարպոտ և աղի սննդի ընդունումը սահմանափակելու անհրաժեշտությունն է», - ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն օր աղ պետք է ընդունել 3 գրամից ոչ ավելի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։