478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+32
Եղանակը Երևանում
Հայ
Վեց հայ բռնցքամարտիկներ հաջողությամբ են սկսել Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը
17:46
08 Հունիսի 2010

Վեց հայ բռնցքամարտիկներ նախօրեին դուրս են եկել Մոսկվայում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ, հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 7-2 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամոզան Մագոմեդովի նկատմամբ, 2008 թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ) 11։2 հաշվով ջախջախել է Ալեքսանդր Վասիլևին (Ֆինլանդիա), 75 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը 13։2 հաշվով առավելության է հասել խորվաթ Սանին Պոր Վրոչի նկատմամբ, Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 կգ) 4:0 հաշվով պարտության է մատնել լեհ Մաթեուս Մալույդային, իսկ Դերենիկ Գիժլարյանը 16։4 հաշվով պարտության է մատնել  հունգարացի Նորբերտ Կալուցային:

Առաջին փուլի արգելքը չեն կարողացել հաղթահարել 54 կգ քաշային Կարեն Այվազյանն ու 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանը:

Սամվել Մաթևոսյանը ջախջախիչ 0:18 հաշվով զիջել է Ֆրանսիան ներկայացնող Ալեքսիս Վաստինին, իսկ Եվրոպայի 2009 թ. երիտասարդների չեմպիոն Կարեն Այլազյանը զիջել է  իռլանդացի երիտասարդ բռնցքամարտիկ Ջոն Նեվինին, ով 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից է։

48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն ու 60 կգ քաշային Արա Պլուզյանը դեռ չեն մենամարտել:

81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը հասցրել է անցկացնել ևս մեկի մենամարտ, որի ժամանակ 13։3 հաշվով պայքարից դուրս է թողել Իոանիս Միլիտոպոլսին (Հունաստան)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։