484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Ֆորդն» առաջին անգամ Հայաստանում թեստ-դրայվ է անցկացրել
17:06
08 Հունիսի 2010

Հայաստանում «Ֆորդ» կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա» ՍՊԸ-ն հայ լրագրողների համար առաջին անգամ Ford Kuga ավտոմեքենայի թեստ-դրայվ է անցկացրել։

Հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչները ծանոթացրել են մոդելին, դրա ստեղծման և հայկական շուկայում հայտնվելու պատմությանը, ինչպես նաև  հնարավորություն են ունեցել անձամբ ստուգել մեքենան գործի մեջ։

«Թեստ-դրայվն անցկացվում է այն կապակցությամբ, որ այդ մոդելի վաճառքը նշանակալիորեն ավելացել է, և մեզ հետաքրքիր էր մեքենայի մասին հայ լրագրողների կարծիքն իմանալ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը պարզաբանեց ընկերության վաճառքի գծով գլխավոր մենեջեր Լիլիթ Ներսիսյանը։

Ըստ նրա՝ ընկերությունը ծրագրում է այսուհետև Հայաստանում Ford-ի բոլոր նոր արտադրանքի թեստ-դրայվեր անցկացնել։

Իր հերթին ընկերության մենեջեր Միքայել Հարությունյանը նշեց, որ Ford Kuga-ն լավ երթևեկում է ինչպես բարեկարգ ճանապարհներով, այնպես էլ լավ ջիպային որակներ ունի, սարքավորված է Volvo շարժիչով և փոխանցման տուփով, իր սարքավորման մեջ շատ բան ունի «առաջին կարգի» ավտոմեքենայից, որի շնորհիվ իր կարգում առաջինն է։

Նա նաև ընդգծեց, որ մեքենան հատուկ հարմարացվել է հայկական պայմանների համար, մասնավորապես, հայկական բենզինի որակին:

Ford Kuga թողարկվում է 2008թ.-ից Գերմանիայում, իսկ հայկական շուկայում վաճառվում է 2009թ.-ից՝ բենզինի շարժիչով մոդելի հայտնվելուց հետո։

Ford Kuga բենզինային տարբերակը սարքավորվում է 2,5 լիտրանոց տուրբո շարժիչով՝ ավելի քան 200 լ. ա. քարշուժով։

Մեքենայի առավելագույն արագությունը 210 կմ/ժ է։ Բազային գինը սկսվում է 13,5 մլն դրամից (մոտ 35.7 հազար ԱՄՆ դոլար)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: