478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ճանապարհների վերականգնման հայկական ծրագիրը լավագույններից մեկն է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից
13:47
08 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագիրը ճանաչվել է Համաշխարհային բանկի` «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» մրցույթի 2010թ.-ի 12 հաղթողներից մեկը, տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախրարության մամուլի ծառայությունը:

«Այդ կապակցությամբ հունիսի 7-ին Համաշխարհային բանկի տարածաշրջանային ենթակառուցվածքների ծրագրերի ղեկավար Օլիվյե Լե Բերը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին հանձնել է պատվոգիր։ Նախարար Վարդանյանը, կարևորելով ծրագրի իրականացումը նշել է, որ այն նախապատրաստվել է արագացված ընթացակարգով` աջակցելով Հայաստանի` համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Տրանսպորտի նախարարը նշել է, որ Համաշխարհային բանկի և կառավարության մասնագետները այս վարկային ծրագիրը նախագծել, քննարկել և վավերացրել են յոթ շաբաթվա ընթաքում, և այն մոտենում է ավարտին:

 

Նա հայտնել է նաև, որ վճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքում գյուղական համայնքներում ստեղծվել են ժամանակավոր աշխատատեղեր, բարելավվել է հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը: Նախատեսված 250 կմ կենսական ճանապարհների ցանցից 150 կմ-ն արդեն վերակառուցվել է :

 

Հանդիպման ընթացում կողմերը քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի  երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր: Այս ծրագրով  նախատեսվում է կառուցել մոտ 190 կմ ճանապարհահատված:

 

2009 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի և Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ասոցիացիայի (International Development Association) միջև կենսական նշանակություն ունեցող ավտոճանապարհների արդիականացման ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրի  համաձայն, Հայաստանին տրամադրվում է 16,1 մլն SDR վարկ։

Համաձայնագրի նպատակը կենսական նշանակություն ունեցող ավտոճանապարհների և դրանց առանձին հատվածների վերականգնման աջակցությունն է, ինչպես նաև ժամանակավոր աշխատատեղերի ստեղծումը շինարարության ոլորտում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: