478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դիմորդների ավելի քան 10 տոկոսը կտրվել է հայոց լեզվի ՄՊՔ-ից
13:33
08 Հունիսի 2010

Հայկական դպրոցների շրջանավարտների ավելի քան 10 տոկոսը չեն կարողացել հաղթահարել հայոց լեզվի միասնական պետական քննության 8-բալանոց շեմը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը։

«Ամենաբարձր բալ՝ 20 են ստացել ընդամենը երկու հոգի»,- նշեց ԳԹԿ տնօրենը՝ հավելելով, որ պաշտոնական արդյունքները կհայտարարվեն չորեքշաբթի։

Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, բալերը ցածր են, ինչը չի արտացոլվի մրցույթի ընդհանուր պատկերի վրա։

«Հայոց լեզվի մասնագետները դեռևս նախորդ տարվա սեպտեմբերից անցել են թեստերի կազմմանը։ Ես չէի ասի, թե նախորդ տարվա համեմատ դրանք ավելի բարդ են»,- ասաց ԳԹԿ տնօրենը։

ՄՊՔ արդյունքներով, լավագույն արդյունքներն արձանագրվել են ընդհանուր պատմությունից՝ շրջանավարտների 13,31 տոկոսը ստացել են 17.5-ից մինչև 20 բալ, 36.59 տոկոսը՝ 13.5-ից 17.25, 42.62 տոկոսը՝  7.5-ց մինչև 13.25 բալ, միաժամանակ կտրվել է շրջանավարտների 7,48 տոկոսը։

Խոսելով մյուս քննությունների արդյունքների մասին՝ Խաչատրյանն ասաց, որ կենսաբանությունից ամենաբարձր բալեր են ստացել շրջանավարտների 4,8 տոկոսն, ընդ որում կտրվել է 23,6 տոկոսը, իսկ աշխարհագրությունից բարձր բալեր են հավաքել 4,47 տոկոսը, կտրվել՝ 16,9 տոկոսը։

 «Կենսաբանության միջին միավորը հավասար է 10,8-ի։ Ընդհանուր պատմության միջին միավորը 12,9-ն է, աշխարհագրության՝ 11,3 բալ»։

Հայաստանում ՄՊՔ հիմնական փուլը 2010 թվականին կշարունակվի մինչև հունիսի 23-ը։ ՄՊՔ-ին կմասնակցի 17 հազար դիմորդ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։

ՄՊՔ-ներ կանցկացվեն 10 առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: