486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդությունն աշխատանքային օրենսդրությունը չգիտի. Արհմիությունների կոնֆեդերացիա
18:01
07 Հունիսի 2010

Հայ երիտասարդությունն աշխատանքային օրենսդրությունը չգիտի և չի հավատում օրենքի գերակայությանը, երկուշաբթի ասաց ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Լևոն Խաչատրյանը։

«Երիտասարդության կողմից իր աշխատանքային իրավունքների և արհմիությունների կողմից իրենց  պաշտպանման հնարավորության մասին չիմանալը ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՊՀ մյուս երկրների խնդիրներից է, քանի որ երիտասարդությունը չի հավատում օրենքի գերակայությանը, ինչը լուրջ խնդիր է»,- «Նովոստի» միջազգային մամուլի կնետրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ իրավիճակի արմատական փոփոխման համար անհրաժեշտ է ոչ միայն արհմիության գործունեության ակտիվացում, այլ նաև միջոցառումների ծրագրի մշակման վերաբերյալ քաղաքացիական հասարակության հետ համագործակցություն։

«Մեր կողմից ակտիվ աշխատանք է տարվում ոչ ֆորմալ զբաղվածության վերացման, երիտասարդությանն իրենց աշխատանքային իրավունքների մասին իրազեկելու ուղղությամբ»,- ասաց Խաչատրյանը։

Մասնավորապես՝ նա նշեց, որ տվյալ կապակցությամբ կոնֆեդերացիան իր իրավաբանների այցեր է կազմակերպել դեպի մարզեր, որտեղ մասնագետները բուհերում աշխատանքային իրավունքների հարցերով հատուկ դասընթացներ են անցկացնում երիտասարդների համար։ 

«Վերջին շրջանում մենք զգալիորեն ակտիվացրել ենք մեր գործունեությունը, մասնավորապես՝ ստեղծել ենք մեր վեբ-կայքը, որտեղ տեղադրված է արհմիությունների գործունեության մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև ծրագրվում է հատուկ երիտասարդական էջ ստեղծել»,- ասաց Խաչատրյանը։

Արհմիությունների կոնֆեդերացիայում 286 հազար անդամ է գրանցված, որից շուրջ 14 տոկոսը երիտասարդության ներկայացուցիչներ են (մինչև 30 տարեկան)։

«Աշխատանքային իրավունքի և արհմիության դերի մասին հայ երիտասարդության իրազեկվածությունը» հետազատության համաձայն՝ 18-30 տարեկան հայ երիտասարդության միայն 5 տոկոսն է արհմիության անդամ։

Ընդ որում, թեև հարցվածներից մեկ երրորդն աշխատավայրում ընդհարումներ է ունեցել, սակայն միայն 5,6 տոկոսն է կարծում, որ արհմիությունները կոնֆլիկտային   իրավիճակների կարգավորման միջոց են։

«Աշխատանքային իրավունքի և արհմիության դերի մասին հայ երիտասարդության իրազեկվածությունը» հետազատությունն անցկացվել է 2009թ.-ի օգոստոսին Հայաստանի բոլոր մարզերի 1205 երիտասարդների միջև։

Հետազոտությունն անցկացվել է APR Group-ի «Ազատ հասարակություն» իրավապաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի  կողմից՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։