481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ոստիկանության բարեփոխումներին ուղղված Հայաստանի քայլերը
14:14
07 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ն բարձր է գնահատում Ոստիկանության բարեփոխումներին ուղղված Հայաստանի քայլերը, Վիեննայում գտնվող ԵԱՀԿ կենտրոնակայանում ԵԱՀԿ երկրների ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության պատվիրակության հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ նախագահող Ղազախստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կաիրատ Աբդրախմանովը:

ՀՀ կառավարությունը ապրիլի 1-ին հավանության է արժանացրել 2010-2011 թ.-ին ՀՀ ոստիկանության գործունեության բարեփոխումների հայեցակարգն ու ծրագիրը: Բարեփոխումների փաթեթը ընդգրկում է իրավապահ կառույցի գործունեության բոլոր ոլորտները:

Առաջին հերթին ծրագրվում է կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել: Ոստիկանությունը ապակենտրոնացված է լինելու և առավել մերձեցված բնակչությանը: Օն-լայն կապ է ներդրվելու ոստիկանության և բնակչության միջև, կբարելավվի «թեժ գծի» աշխատանքը, կնվազի թղթաբանությունը:

«Աբդրախմանովը հույս է հայտնել, որ Հայաստանում ծրագրի հաջող իրագործումը օրինակ կարող է ծառայել ԵԱՀԿ այլ երկրների համար», - նշվում է տեղեկատվության մեջ:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն իր հերթին ԵԱՀԿ մասնակից-երկրներին ներկայացրել է բարեփոխումների ծրագիրը: Նա մանրամասն ներկայացրել է բարեփոխումների փաթեթը՝ նշելով, որ այն կազմելու ընթացքում հիմք է ծառայել նաև ԵՄ որոշ անդամ-երկրների փորձը:

«Բարեփոխումների նպատակն է հստակ մեխանիզմների և չափորոշիչների օգնությամբ բարձրացնել ՀՀ ոստիկանության արդյունավետությունը և ամրապնդել ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը», - ասվում է տեղեկատվության մեջ:

Օսիկյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն իրագործելու են ներկայացված բարեփոխումների ծրագիրը և այդ ասպարեզում սերտորեն համագործակցելու են բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի հետ: Նա նաև նշել է, որ այս բնագավառում բարձր է նաև Երևանում ԵԱՀԿ գրասենյակի դերը:

ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանն իր հերթին այլ հարցերի հետ մեկտեղ նշել է, որ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագիրը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում:

Նույն օրը ԵԱՀԿ քարտուղարությունում տեղի է ունեցել հայկական պատվիրակության և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ծրագիրը, քննարկվել են ԵԱՀԿ աջակցության հնարավորությունները:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ողջունելով այս բնագավառում առկա ձեռքբերումները, վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն, ինչպես և նախկինում, հետևողականորեն աջակցելու է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: