+21
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվի և Անկարայի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարելավումը չի ազդի ռուս-հայկական կապերի վրա. փորձագետ
13:55
07 Հունիսի 2010

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցության զարգացումը ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-ռուսական կապերի վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ռազմավարական հետազոտությունների ռոսական ինստիտուտի նախագահ Լեոնիդ Ռեշետնիկովը:

«Ես բազմիցս արդեն կրկնել եմ վերջին ժամանակների բոլոր աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին, չնայած՝ դժվար է դրանք աշխարհաքաղաքական կոչել, ավելի շուտ կարելի է ավելի համեստ կերպով խոսել որպես Թուրքիայի հետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման և հետագա առաջխաղացման, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա բարելավման մասին, սրանք ռուսական արտաքին-տնտեսական քաղաքականության և արտաքին քաղաքական ուղղվածության կարևոր ուղղություններն են», - ասել է Ռեշետնիկովը:

Փորձագետի կարծիքով՝ այս զարգացումները ոչ մի կերպ չեն կարող փչացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները մի պարզ պատճառով՝ Հայաստանը այս տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է:

«Ոչ թե գործընկեր, լավ երկիր, որը մեզ հետ փոխգործակցում է, մենք Հայաստանին համարում ենք դաշնակից: Այդպես է պաշտոնապես: Հայաստանը ընդգրկված է ՀԱՊԿ-ում և հետխորհրդարային տարածքում գործող գրեթե բոլոր կառույցներում», - ասել է ՌՀՌԻ-ի ղեկավարը:

«Այդ պատճառով Հայաստանը դաշնակից է, կարևոր գործոն, անկեղծ ասած՝ տարածաշրջանում ռուսական ներկայություն: Մի մոռացեք, որ մենք Հայաստանում ռազմաբազա ունենք, և այն կարող է այստեղ դեռ երկար ժամանակ գտնվել: Այդ պատճառով մենք, հարաբերություններ զարգացնելով դեպի հարավ, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, անում ենք դա հաջող կերպով և շնորհիվ այն բանի, որ մենք Հայաստան՝ դաշնակից-պետություն ունենք: Եթե այս գործոնը չլիներ, ապա դեպի հարավ մեր առաջխաղացումը դժվար կլիներ», - նշել է Ռեշետնիկովը:

Նրա խոսքերով՝ շատերը կարծում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները խանգարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմանը: «Դա կենցաղային պատկերացում է: Աշխարհաքաղաքականության տեսակետից հակառակն է, այն, որ գոյություն ունի դաշնակից երկիր, որը գտնվում է անդրկովկասյան տարածաշրջանի կենտրոնում, ում հետ Ռուսաստանը տարատեսակ կապեր ունի, օգնում է Ռուսաստանին առաջ շարժվել», - ասել է Ռեշետնիկովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: