480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանը բռնցքամարտիկի կարիերայի ավարտից հետո ծրագրում է դառնալ փրոմոութեր
16:19
04 Հունիսի 2010

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ծրագրում է բռնցքամարտիկի կարիերայի ավարտից հետո փրոմոութեր դառնալ։

«Երբ ես մոտ կլինեմ կարիերայի ավարտին, այդ ժամանակ կսկսեմ զբաղվել ակումբներով, թիմով, կսկսեմ տղաների հետ պայմանագրեր կնքել նրանց օգնելու համար», - ուրբաթ Երևանում հայտարարեց նա լրագրողներին։

Դարչինյանը նշեց, որ մեծ հեղինակություն ունի Ամերիկայում և ապագայում կարող է օգնել իր բռնցքամարտիկներին առաջ շարժվելву, հեռուստատեսությամբ նրանց մենամարտերը ցուցադրելու գործում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ հայ բռնցքամարտիկների առջև դրվելու է պայման՝ մենամարտերից հետո վերադառնալ հայրենիք։

Չեմպիոնն ասաց, որ ծրագրում է դեռ 2-3 տարի բռնցքամարտով զբաղվել և փորձել այդ տարիների ընթացքում հավաքել որքան հնարավոր է շատ գոտիներ տարբեր քաշային կարգերում, սակայն բռնցքամարտիկի կարիերայի ավարտի վերջնական ժամկետը կախված կլինի նրա ֆիզիկական վիճակից։

Դարչինյանը նաև նշեց, որ իր մենամարտի անցկացման պայմանագրերի կնքման ժամանակ հրաժարվում է ավելի շահավետ ֆինանսական պայմաններից, որպեսզի ավելի շատ չեմպիոնական տիտղոսներ նվաճի։ Նա, կատակելով, ավելացրեց, որ այդ ֆինանսական զիջումները ներդրում է համարում իր փրոմութերական ապագայի մեջ։

Բռնցքամարտիկը նշեց, որ կցանկանար կատարել Երևանում մենամարտ անցկացնելու իր խոստումը, սակայն չեմպիոններից ոչ ոք չի ցանկանում այցելել Հայաստան, այդ պատճառով հայրենիքում նրա մենամարտը հետաձգվում է:

Վախթանգ (Վիկ) Դարչինյանն աշխարհի յոթակի չեմպիոն է, ունի WBC և WBO  վարկածներով առաջին գերթեթև քաշային կարգի, նաև IBO գերթեթև քաշային կարգի չեմպիոնի գոտիներ։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը, ում «կատաղի ցուլ» են անվանում, 38 մրցապայքար է անցկացրել և 35 հաղթանակ տարել, այդ թվում 27-ը  նոկաուտով, երկու պարտություն է կրել, և ևս մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։