483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է 5-6 տարի միայն արտահանի, որպեսզի վճարի իր պարտքերը. փորձագետ
15:49
04 Հունիսի 2010

Հայսաստանը 5-6 տարիների ընթացքում պետք է միայն արտահանի և ոչինչ չծախսի, որպեսզի կարողանա վճարել իր արտաքին պարտքը, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Եթե դատենք նախորդ տարվա ցուցանիշներից, Հայաստանը 5-6 տարի պետք է պետք է միայն արտահանի և ոչինչ չծախսի, որպեսզի կարողանա վճարել իր արտաքին պարտքը»,- ասաց Ասատրյանն ուրբաթ մամուլի ասուլիսում:

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2009 թվականի դեկտոմբերի 31-ի դրությամբ կազմել է 1270.7 մլրդ դրամ` աճելով 53.2 տոկոոսվ:

Ըստ նրա, Հայաստանի իշխանությունները պետք է մտահոգված լինեն երկրի պետպարտքի ներկա մակարդակով:

Ասատրյանը հիշեցրեց, որ համաշխարհային պրակտիկայում պետպարտքի մակարդակը համեմատում են ՀՆԱ-ի հետ:

Հայաստանի պետպարտքի ցուցանիշը ՀՆԱ կառուվածքում կազմում է շուրջ 35 տոկոս, մինչդեռ միջազգային չափանիշներով ռիսկային է համարվում ՀՆԱ-ի նկատմամբ պետպարտքի հարաբերակցության գերազանցումն ավելի քան 50 տոկոսով:

«Չեմ կարծում, թե մեր իշխանությունները պետք է հանգստանան, անհրաժեշտ է համեմատել պետպարտքի ցուցանիշն արտահանման ծավալի հետ, այսինքն, թե քանի տարի պետք է Հայաստանն արտահանի և ոչինչ չծախսի, որպեսզի վճարի պարտքը և ծածկի այն»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

2010թ. հունվար-ապրիլին  Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը ավելացել է 30,9%-ով՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 1408,7  մլն. դոլար։ Միաժամանակ արտահանման ծավալը կազմել է 289,8 մլն դոլար` ավելանալով 64,3 տոկոսով,  իսկ ներմուծման ծավալը՝ 1118,9  մլն դոլար` աճելով 24,4 տոկոսով: Արդյունքում արտաքին շրջանառության բալանսի բացասական սալդոն կազմել է 829,1 մլն դոլար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: