481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ավելի քան 11 հազար պատանի հայոց լեզվից ՊՄՔ է հանձնում
14:36
04 Հունիսի 2010

Ուրբաթ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 39 քննական կենտրոններում ավելի քան 11 հազար պատանի հայոց լեզու և գրականություն առարկայից պետական միասնական քննություն է հանձնում։

«Հայոց լեզվի և գրականության քննությունն այն հանձնող անձանց թվով  ամենամեծն է»,- Երևանի պետական համալսարանում քննական կենտրոն այցելության ժամանակ լրագրողներին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ ըստ օպերատիվ տվյալների՝ բոլոր կենտրոններում քննությունները նորմալ են անցնում, ոչ մի միջադեպ և խախտում չի արձանագրվել։

«Հայոց լեզվի թեստերն, ինչպես և մնացած առարկաներինը, կազմվել են դպրոցական ծրագրերի շրջանակներում, այնպես որ ոչ մի դժվարություն չպետք է լինի»,- ասաց Խաչատրյանը։

Նա ավելացրեց, որ քննության արդյունքները կհրատարակվեն հինգ օրվա ընթացքում, որից հետո շրջանավարտնն, ըստ ցանկության, կարող է այն բողոքարկել։

Առաջին երեք առարկաների՝ աշխարհագրության, ընդհանուր պամության և կենսաբանության  ՊՄՔ-ի արդյունքների մասին խոսելիս, որոնք շրջանավարտները հանձնել են երեքշաբթի՝ հունիսի 1-ին, ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ պաշտոնական տվյալները կհրապարակվեն շաբաթ օրը։

«Ըստ նախնական տվյալների՝ արդյունքներն ավելի վատ են, քան ակնկալվում էին։ Կենսաբանությունից շրջանավարտների 22 տոկոսն անբավարար գնահատական է ստացել»,- ավելացրեց Խաչատրյանը։

ՊՄՔ հիմնական փուլը 2010թ.-ին Հայաստանում կտևի մինչև հունիսի 23-ը։ ՊՄՔ-ին կմասնակցի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 17 հազար շրջանավարտ։

ՊՄՔ կանցկացվի 10 առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։