487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Աղասի Այվազյանի դրամատուրգիայի առաջին թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 18-28-ը
17:12
03 Հունիսի 2010

Հայտնի հայ գրող, սցենարիստ և ռեժիսոր Աղասի Այվազյանի դրամատուրգիայի առաջին թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 18-28-ը Հայաստանում, ասաց փառատոնի նախագահ և նախագծի հեղինակ, գրողի այրի Գրետա Վերդյան-Այվազյանը։

2010թ.-ին դրամատուրգ, արձակագիր, նկարիչ, ռեժիսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանը 85 տարեկան կդառնար։

«Փառատոնն անցկացվում է հայրենական թատրոնները նոր խաղացանկով, ազգային անունով հարստացնելու և համախմբելու, ի դեմս մեր հայրենակից Աղասի Այվազյանի՝ աշխարհին նոր դրամատուրգիա ներկայացնելու նպատակով»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վերդյան-Այվազյանը։

Ըստ նրա՝ ծրագրվում է «Հայրիկ» ֆիլմից Այվազյանի խոսքերով գրված «Երազ իմ երկիր հայրենի» երգով փառատոնն անցկացնել խորհրդարանական պուրակում և այդ նպատակով արդեն բանակցություններ են տարվում։

Վերդյան-այվազյանը նշեց, որ  դրամատուրգի գրած 23 պիեսներից միայն վեցն է բեմադրվել հայրենական բեմում, և փառատոնը թույլ կտա դրանց նոր կյանք հաղորդել, այդ թվում հնարավորություն կտա նաև հետագայում մասնկացել այլ միջազգային փառատոների։

«Այվազյանի ստեղծագործությունը մինչև վերջ չի գնահատվել ժողովրդի կողմից, և փառատոնի անցկացումը թույլ կտա նրա ստեղծագործությունը հասարակությանը ներկայացնել, քանի որ  իր հզոր դրամատուրգիայով նա կարող է օգնել դաստիարակել ազգը»,- ասաց դրամատուրգի այրին։

Նա նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերից Հայաստանի Հանրային  հեռուստաընկերությունը կսկսի Այվազյանի պիեսներով բեմադրված ներկայացուների հեռարձակումը։

Իր հերթին փառատոնի տնօրեն Ռուբեն Փաշինյանը նշեց, որ փառատոնին, մասնավորապես, կմասնակցեն Երևանի, Արտաշատի, Վանաձորի, Էջմիածնի, Կապանի, Սևան-Գավառի, Գյումրու, Գորիսի, Հրազդանի, Ալավերդու, Ստեփանակերտի, Թբիլիսիի 18 թատրոններ։

«Թատրոնին ներկայացված հիմնական պահանջը Այվազյանի պիեսներով կամ պատմվածքներով բեմադրված ներկայացումներն են։ Բոլոր բեմադրությունները կգնահատվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում են արվեստի հեղինակավոր գործիչներ, գրակագետներ, քննադատներ, դրամատուրգներ և այլ փորձագետներ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանում շատ քիչ է թատերական դրամատուրգիան, և նման փառատոնի անցկացումը թույլ կտա հետագայում այն միջազգային դարձնել։

Փառատոնի կազմակերպիչն է Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր-հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը, իսկ որպես նախագծի գլխավոր տեղեկատվական  հովանավոր հանդես է եկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։